USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

«ՎԵՈՆ Արմենիան» Ucom–ի հետ բանակցություններ են վարում Beeline–ի վաճառքի շուրջ

15.01.2020, 15:45
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Beeline–ը Հայաստանում դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որպեսզի համաձայնություն ստանա իր բաժնեմասը վաճառելու Ucom ընկերության
«ՎԵՈՆ Արմենիան» Ucom–ի հետ բանակցություններ են վարում Beeline–ի վաճառքի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, իր պաշտոնական կայքում տեղեկացրել է Ucom հայկական ընկերության հետ բանակցությունների մասին, որոնք վերաբերում են Beeline–ի վաճառքին։  

Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Beeline–ը Հայաստանում դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), որպեսզի համաձայնություն ստանա իր բաժնեմասը վաճառելու Ucom ընկերությանը։  

«Այդ քննարկումները կարող են կամ ավարտվել վաճառքով, կամ ոչ։ Նորմատիվ պահանջների համաձայն, VEON–ը տրամադրելու է թարմացված տեղեկատվություն դրա առկայության դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-