Նոր կինոալիքներ Ucom-ում 7 լավ լուր Unity տարիֆների բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերությունը Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդների համար ձեռք է բերել HD որակի երկու՝ «Киносерия» և «Киносвидание» վարկանշային կինոալիքների վերահեռարձակման իրավունքը, հաղորդում է Յուքոմի մամուլի ծառայությունը։
Ավելին, Unity տարիֆի բաժանորդներն այսուհետ կստանան առավելագույն քանակությամբ ալիքներ դիտելու հնարավորություն ոչ միայն հիմնական հեռուստացույցով, այլ փաթեթում ներառված հավելյալ բոլոր հեռուստատեսային սարքերով։
«Այսուհետ մեր հեռուստատեսային ծառայությունից օգտվող Unity տարիֆի բաժանորդերն իրենց հավելյալ հեռուստաէկրաններով կարող են վայելել ոչ թե 139 բազմաժանր հեռուստաալիքների արտադրանքը, այլ հիմնական փաթեթով նախատեսված ամբողջ խմբաքանակը։ Սիրված հաղորդումներն ու ֆիլմերն այսուհետ հասանելի կլինեն ձեր տան ցանկացած անկյունում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ «Киносерия» հեռուստաալիքով ցուցադրվում են աշխարհի առաջատար կինոարտադրողների կողմից ստեղծված հեռուստաֆիլմեր՝ պատմական, հոգեբանական և հետաքննական դրամա ժանրերում, իսկ «Киносвидание» հեռուստաալիքը վստահաբար կգոհացնի սիրո պատմություններ և ռոմանտիկ կատակերգություններ նախընտրող բաժանորդներին:
Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–