Ամանորին ընդառաջ Ucom-ը 10,5 հազար դրամի դիմաց նոր տոնական փաթեթ և հատուկ առաջարկներ կներկայացնի
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորին ընդառաջ Ucom-ը 10,5 հազար դրամի դիմաց նոր տոնական փաթեթ և հատուկ առաջարկներ կներկայացնի, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Տոնական փաթեթը ներառում է մինչև 12Մբ/վ արագությամբ ինտերնետ, 41 հեռուստատեսային ալիքներ, որոնցից 2-ը HD որակով, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Ucom և տեղական ֆիքսված ցանցեր և արժե ընդամենը 10500դր»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելին` 1 տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա առանց հավելյալ վճարի WiFi ակտիվացում և մեկ ամիս կօգտվի տոնական փաթեթի ծառայություններից անվճար:
Փաթեթին հնարավոր է միանալ դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 13-ը: Երեքը մեկում Կլասսիկ, Ռոք և Ջազ փաթեթներին դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 13-ը մեկ տարի ժամկետով բաժանորդագրվողները ևս կստանան բոնուս WiFi ակտիվացում և 1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն:
Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին, այն տրամադրում է հեռահաղորդակցական ծառայություններ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծեց լայնաշերտ ինտերնետ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ ($1 – 403,92 դրամ է)։ –0—