USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Սկսվել է Ucom-ի նոր՝ 044 կոդով հատուկ համարների բարեգործական աճուրդի մասնակիցների գրանցման գործընթացը

21.10.2016, 12:50
Հոկտեմբերի 21-ից արդեն հնարավոր է գրանցվել 044.ucom.am կայքում և նոյեմբերի 1-3 մասնակցել Ucom ընկերության նոր 044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների էլեկտրոնային աճուրդին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Սկսվել է Ucom-ի նոր՝ 044 կոդով հատուկ համարների բարեգործական աճուրդի մասնակիցների գրանցման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 21-ից արդեն հնարավոր է գրանցվել 044.ucom.am կայքում և նոյեմբերի 1-3 մասնակցել Ucom ընկերության նոր 044 կոդով սկսվող հատուկ հեռախոսահամարների էլեկտրոնային աճուրդին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Աճուրդին կներկայացվի թվով 33 հատուկ հեռախոսահամար: Համարների ցանկին, դրանց նվազագույն արժեքներին և աճուրդի անցկացման պայմաններին ևս հնարավոր է ծանոթանալ՝ այցելելով 044.ucom.am կայքէջ:

Ինչպես տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, աճուրդի արդյունքում հավաքագրված ամբողջ հասույթը տրամադրվելու է Ucom Հիմնադրամին՝ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:

«Մենք լիահույս ենք, որ բարեգործական աճուրդի արդյունքում հավաքագրված գումարը մեզ թույլ կտա շատ կարևոր նախագծեր իրականացնել ու մեծ թվով ընտանիքներին հույս ներշնչել ապագայի նկատմամբ», - նշել է Ucom Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-