Կրկնապատկված արագություն` ֆիքսված ինտերնետի U!Net Lite սակագնային պլանի բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության ֆիքսված ինտերնետի U!Net Lite սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կստանան կրկնապատկված արագություն, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Այսուհետ ֆիքսված ինտերնետի U!Net Lite սակագնային փաթեթի բաժանորդները կվայելեն 6 Մբ/վ արագություն նախկին 3 Մբ/վ փոխարեն, իսկ առաջարկին 12 ամսով միանալու դեպքում՝ 12 Մբ/վ արագություն նախկին 6 Մբ/վ փոխարեն:
U!Net Lite-ի ամսավճարը մնում է անփոփոխ՝ ընդամենը 6000 դրամ: Ավելին, 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում գործում է WiFi ծառայության անվճար ակտիվացում:
«Փոփոխությունը վերաբերում է նաև առկա բաժանորդներին, որոնք 2016թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 4-ը միացել են U!Net Lite սակագնային փաթեթին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մարզերի բնակիչները նույնպես կարող են միանալ U!Net Lite-ին, պայմանագիր կնքել 12 ամսով և ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց ստանալ արդեն 20 Մբ/վ ինտերնետի արագություն, ինչպես նաև WiFi ծառայության անվճար ակտիվացում:
Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-