USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Էդվարդ Սնոուդենը գրանցվել է Twitter–ում և միանգամից հավաքել ավելի քան 300 հազար բաժանորդ

30.09.2015, 11:45
Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխակից Էդվարդ Սնոուդենը սեփական աքաունթ է բացել Twitter–ում և միանգամից հավաքել ավելի քան 300 հազար բաժանորդ և թվիթերով փոխանակվել NASA–ի ղեկավարի հետ, հաղորդում է rusbase.com–ը։
Էդվարդ Սնոուդենը գրանցվել է Twitter–ում և միանգամից հավաքել ավելի քան 300 հազար բաժանորդ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխակից Էդվարդ Սնոուդենը սեփական աքաունթ է բացել Twitter–ում և միանգամից հավաքել ավելի քան 300 հազար բաժանորդ և թվիթերով փոխանակվել NASA–ի ղեկավարի հետ, հաղորդում է rusbase.com–ը։

Սնոուդենը, ով թաքնվում է Ռուսաստանում ամերիկյան գերատեսչությունների հետապնդումներից, Twitter-ում իր աքաունթը բացել է «Հիմա դուք լսո՞ւմ եք ինձ» (Can you hear me now?) կարճ գրությամբ։ Հետո նա թվիթերով փոխանակվել է NASA–ի ղեկավարի հետ` սկսելով Մարսի վրա հեղուկ ջրի գոյության մասին մեկնաբանությամբ։

Նա առայժմ բաժանորդագրվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության աքաունթին։

Առաջին գրությունից մի քանի ժամ անց Սնոուդենը հավաքել է ավելի քան 300 հազար բաժանորդ, և նրան հետևողների թիվը հրապարակման պահին շարունակել է աճել րոպեում 5 հազարով։

2013թ.–ին Սնոուդենը The Guardian և The Washington Post խոշոր ամերիկյան հրատարակություններին գաղտնի տեղեկատվություն է հանձնել ամերիկյան հատուկ ծառայությունների մասշտաբային լրտեսման առիթով, ինչի համար հետախուզություն է հայտարարվել ԱՄՆ–ի դեմ լրտեսության մեղադրանքով և ստիպված է եղել փախչել արտասահման։-0-