Հայոց ցեղասպանությունն ակտիվ լուսաբանող կայքերը թիրախ կդառնա թուրք և ադրբեջանական ցանցահենների համար
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանությունն ակտիվ լուսաբանող կայքերը թիրախ կդառնա թուրք և ադրբեջանական ցանցահենների համար ապրիլի 23-24–ին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Ըստ նրա, ցանցահենների գրոհների թիվը Հայաստանում Ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումների կապակցությամբ այս պահին մի փոքր կրճատվել է, և հնարավոր է` «անվանի» թուրք և ադրբեջանցի ցանցահենները, ովքեր երկար ժամանակ պահպանում են կասկածելի պասիվություն, պատրաստվում են խոշոր գրոհի։
«Նախևառաջ, այդ ցանցահեններն ընդհատակյա են գործում, և ապրիլի 24–ին իրենց մասին կհայտնեն։ Արդեն կա այդպիսի պրակտիկա, բազմիցս թուրք ցանցահեններն ապրիլի 24–ին փորձել են «խլացնել» հայկական կայքերը, քանի որ, երբ ԶԼՄ–ները շատ հաճախ են գրում Ցեղասպանության մասին, դա առաջացնում է այլ երկրների հետաքրքրությունը, և նրանք սկսում են տեղեկություն փնտրել այլ աղբյուրներում»,– նշեց Մարտիրոսյանը։
«Կարելի է ենթադրել, որ արդեն կան կոտրված հայկական կայքեր, և ցանցահեններն առայժմ գաղտնի են պահում տեղեկությունը, որ ապրիլի 24–ին ասեն այդ մասին»,– ավելացրեց փորձագետը։
Նա ընդգծեց նաև, որ ԶԼՄ–ի յուրաքանչյուր ղեկավար ինքը պետք է հոգա սեփական կայքերի անվտանգությունը` գործընթացին մասնագետներ ներգրավելով։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–