USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Էկոնոմիկայի նախարարություն. Հայկական ՏՏ–ավտոմրցավազքի հաջողությունը կարող է նախադեպ դառնալ այլ ոլորտների համար

20.11.2015, 15:26
«Հայկական ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտոմրցավազք» ծրագրի հաջողությունը կարող է լավ օրինակ դառնալ Հայաստանի տնտեսության այլ ոլորտները եվրոպական երկրներում ներկայացնելու համար։
Էկոնոմիկայի նախարարություն. Հայկական ՏՏ–ավտոմրցավազքի հաջողությունը կարող է նախադեպ դառնալ այլ ոլորտների համար

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայկական ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտոմրցավազք» ծրագրի հաջողությունը կարող է լավ օրինակ դառնալ Հայաստանի տնտեսության այլ ոլորտները եվրոպական երկրներում ներկայացնելու համար, ասաց Հայաստանի էկոնոմիայի փոխնախարար Էմիլ Տարասյանը։

Հայկական ՏՀՏ ընկերությունների եվրոպական ավտոմրցավազքը» անցկացվել է հոկտեմբերի 4-6–ը։ 32–օրյա գործարար շրջագայություն են մեկնել ՏՀՏ 27 հայկական ընկերությունների 36 ներկայացուցիչներ։ Նրանք այցելել են 18 եվրոպական երկրներ, մասնակցել միջազգային երկու խոշոր միջոցառումների` Լեհաստանի կոնգրեսին և Սերբիայի կրթական ցուցահանդեսին։

«Առաջին ավտոմրցավազքն արժանի ձևաչափ է Հայաստանի ՏՏ ոլորտը եվրոպական բիզնեսին ներկայացնելու համար։ Այն թույլ է տվել մեծ հետաքրքրություն առաջացնել Եվրոպայում այդ ոլորտի նկատմամբ»,– ասաց Տարազյանը` ուրբաթ ամփոփելով ավտոմրցավազքի արդյունքները։

Ըստ նրա, Հայաստանի ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն են արտահայտել Լեհաստանի և Գերմանիայի բնակիչները։ Առաջարկություններ են ստացվել Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մասին, մասնավորապես, տնտեսական գոտիների հնարավորությունների օգտագործմամբ։

Technology and Science Dynamics ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանն իր հերթին նշեց, որ ավտոմրցավազքը կազմակերպվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների փորձի ավելացման, ինչպես նաև եվրոպական ընկերություններին մեր երկրի ՏՏ ոլորտի զարգացման համար բարենպաստ ներդրումային կլիման ցույց տալու համար։

New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Հովսեփյանն ասաց, որ ավտոմրցավազքի արդյունք են դարձել 300 նախնական պայմանավորվածություններ եվրոպական ՏՏ ընկերությունների հետ։

«Ավտոմրցավազքը ևս մեկ առիթ է հիշեցնել Հայաստանի` որպես ՏՏ երկրի մասին։ Դա աշխատող ծրագիր է, որն արդեն արդյունք է տվել և դեռ կտա»,– ասաց Հովսեփյանը։ -0-