Հայաստանում ՏՀՏ ոլորտի գործատուների միություն է ստեղծվել
23.11.2015,
17:09
Հայաստանում Տեղեկատվական–հաղորդակցային ոլորտի գործատուների միություն է սկսել գործել ։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Տեղեկատվական–հաղորդակցային ոլորտի գործատուների միություն է սկսել գործել ։
Ինչպես երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը, նոր կազմակերպության գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում կրթական և հասարակական կառույցների հետ գործակցությանը, ինչը կնպաստի երկրում ՏՀՏ ոլորտի արդյունավետ զարգացմանը։
Ըստ նրա, նոր կազմակերպությունը կհանգեցնի ՏՀՏ ոլորտում երկրի մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում կառավարման և ծրագրավորման համակարգի մշակմանը։
Նոր կազմակերպության ղեկավար, «Յունիկոմպ» ՓԲԸ նախագահ Արմեն Բալդրյանն ասաց, որ Միության գործունեությունն ուղղված է ՏՀՏ ոլորտում ֆինանսական նոր շուկաների ընդգրկմանը։
«Շատ կարևոր է ֆինանսավորման նորարարական գործիքների կիրառումը, որոնք նպաստում են նաև սթարթափերի, ընկերությունների ձևավորմանը, ինչպես նաև կօգնեն բիզնեսին իրեն ավելի կայուն զգալ օտարերկրացի գործընկերների հետ աշխատանքում»,– ընդգծեց Բալդրյանը։
Նա կարևորեց նաև ՏՀՏ ոլորտում կրթական բաղադրիչը, ավելացնելով, որ Միությունը մտադիր է գործակցել ՏՏ կադրեր պատրաստող կրթական բոլոր հաստատությունների հետ։
Տեղեկատվական–հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում գործատուների միությունը պաշտոնապես գրանցվել է այս տարվա սեպտեմբերին։ Դրա գործունեությունն ուղղված է ՏՀՏ ոլորտի գործատուների իրավունքների ներկայացմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև դրանց միջև գործակցության ամրապնդմանը։ Միությունը կնպաստի ՓՄՁ զարգացմանը, դրանց գործունեության բարենպաստ պայմանների ձևավորմանը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտում ձեռնարկատիրության զարգացմանը և նոր կազմակերպությունների ստեղծմանը։ -0-