USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 2014թ.–ին կազմել է 25,2%

22.01.2015, 13:41
Ի տարբերություն հայկական տնտեսության այլ ոլորտների` տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն զարգացման բավականին կայուն դինամիկա, որոնց աճի տեմպերը վերջին տարիներին միջինը կազմում էին 20-22 տոկոս»,– «Նովոյե վրեմյա» թերթին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնապարար Էմիլ Տարասյանը։
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 2014թ.–ին կազմել է 25,2%
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ի տարբերություն հայկական տնտեսության այլ ոլորտների` տեղեկատվական տեխնոլոգիաներն ունեն զարգացման բավականին կայուն դինամիկա, որոնց աճի տեմպերը վերջին տարիներին միջինը կազմում էին 20-22 տոկոս»,– «Նովոյե վրեմյա» թերթին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնապարար Էմիլ Տարասյանը։

«396 ակտիվ գործող ընկերություններ, որոնցից 157–ն արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղեր են, շուրջ 11560 մասնագետներ, ինչը 560–ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, երկնիշ աճ, որը հասել է 25.2 տոկոսի, և գրեթե 475 մլն դոլար տարեկան շրջանառություն` այսպիսին են 2014 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների հայրենական ոլորտի ցուցանիշները», մեջբերում է թերթը Տարասյանին։ 

Փոխնախարարի խոսքով, տնտեսապես անկայուն և նույնիսկ ճգնաժամային իրավիճակում, որպես կանոն, արդարացվում են ներդրումները երկու ուղղություններով` նորարարություններում և կրթության մեջ։ Բացի այդ, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ասպեկտով, հիմնականում, Մոսկվայում տեղադրված ՏՏ արտասահմանյան խոշոր կենտրոնները, այսօր տեղ են փնտրում, որտեղ կկարողանային կենտրոնացնել իրենց ներուժը։ «Եվ այս առումով Հայաստանը բավականին գրավիչ է նրանց համար։ Մենք արդեն այդ ուղղությամբ որոշակի ազդանշաններ ենք զգում; Եվ պետք է պատրաստ լինեինք դրան` ելնելով նրանից, որ համաշխարհային ՏՏ ինդուստրիան այսօր վերափոխման փուլում է, –բացատրում է էկոնոմիկայի փոխնախարարը, վստահեցնելով, որ կառավարությունն ակտիվ պատրաստվում է նոր իրողությունների` ստեղծելով ենթակառուցվածքներ, նախաձեռնելով հավակնոտ գլոբալ նախագծեր և Հայաստան բերելով միջազգային խոշոր խաղացողների։ 
-0-