Հայ լրագրողները կարող են մասնակցել Ռոստելեկոմի` «Տեխնոլոգիաներ կյանքի համար` լույսի արագության համացանց» մրցույթին
24.12.2014,
16:47
Հայ լրագրողները կարող են մասնակցել Ռոստելեկոմի` «Տեխնոլոգիաներ կյանքի համար` լույսի արագության համացանց» մրցույթին, երեքշաբթի Ծաղկաձորում լրագրողներին ասաց «Ռոստելեկոմ» ԲԲԸ արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի ներկայացուցիչ, մրցույթի վերահսկող Իրինա Ժաբրովան։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ լրագրողները կարող են մասնակցել Ռոստելեկոմի` «Տեխնոլոգիաներ կյանքի համար` լույսի արագության համացանց» մրցույթին, երեքշաբթի Ծաղկաձորում լրագրողներին ասաց «Ռոստելեկոմ» ԲԲԸ արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի ներկայացուցիչ, մրցույթի վերահսկող Իրինա Ժաբրովան։
«Ռոստելեկոմը» հայտարարել է 2014 թվականի սեպտեմբերի 29–ին Ռուսաստանում «Տեխնոլոգիաներ կյանքի համար` լույսի արագության համացանց» ամենամյա չորրորդ մրցույթի մեկնարկի մասին։ Նախագիծն իրականացվում է 2011 թվականից և ամեն տարի ոչ պակաս քան 500 աշխատանք է հավաքում Ռուսաստանի տարբեր մարզերից։
«Այսօրվանից Հայաստանը միանում է նախագծին` «Տեխնոլոգիաներ կյանքի համար» լրագրողների համառուսական մրցույթին և այդպիսով նախագիծը միջազգային է դառնում»,– ասաց Ժաբրովան։
Նա նշեց, որ Ռոստելեկոմը, որպես հեռահաղորդակցության ընկերություն, հետաքրքրված է տեղեկատվական դաշտում որակական և մասնագիտական նյութերի առկայությամբ։
«Նախորդ մրցույթի շրջանակում հաղթողներն այցելել են Ericsson գրասենյակ։ Այս տարի գլխավոր մրցանակը ռուսական պատվիրակության ուղևորությունն է 2015 թվականի աշնանը Չինաստանի Շենչժենում տեղակայված Huawei կենտրոնակայան, որտեղ լրագրողները կծանոթանան նոր տեխնոլոգիաների հետ, որոնց սպասում է աղջ աշխարհն արդեն վաղը»,– ասաց Ժաբրովան։
Ըստ նրա, մրցույթին կարող են մասնակցել տարբեր ոլորտների լրագրողներ` ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, տեղեկատվական գործակալություններ և բլոգերներ, իսկ ամենաորակյալ և պրոֆեսիոնալ նյութերը կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում են ինչպես ՏՏ միավորումներ, այնպես էլ հայկական ԶԼՄ–ներ։
«GNC-ALFA» CJSC (Ռոստելեկոմի հայկական դուստր) ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը գոհունակություն հայտնեց նախագծին Հայաստանի մասնակցությամբ։
«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը և հայ լրագրողները միացել են մրցույթին, քանի որ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բավականին ակտիվ լուսաբանվում են Հայաստանում, կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, ովքեր գրում են բարձր մակարդակով»,– ասաց Ֆարամազյանը։
«Տեխնոլոգիաներ կյանքի համար» նախագիծն անցկացվում է ԶԼՄ–ներին և բլոգերներին նորարարական տեխնոլոգիաների և ծառայությունների ավելի օբյեկտիվ և ավելի որակյալ լուսաբանմանը ներգրավելու և դրանք հասարակության կյանքի տարբեր ոլորտներում կիրառման համար։
Հայտ տալ և մրցույթի մանրամասներին ծանոթանալ կարելի է www.smi.rt.ru կայքում։ Հայտեր տալու ժամկետը` 2015 թվականի ապրիլի 10–ը։
Մրցույթն անցկացվում է ԶԼՄ–ների ներկայացուցիչների շրջանում, ովքեր լուսաբանում են ՏՏ ոլորտը` տպագիր մամուլը (թերթեր, ամսագրեր); ռադիո և հեռուսատեսություն, լուսանկարչություն, ինտերնետ–ԶԼՄ–ներ (այդ թվում` լրատվական գործակալություններ); սոցիալական մեդիա (բլոգերներ)։ 2015 թվականի մայիսին ժյուրին կընտրի մեկ հաղթողի Հայաստանից, ով կմեկնի Չինաստան։
Մրցույթը կազմակերպել է «Ռոստելեկոմը» Huawei, РАЭК, «Միխայլով և գործընկերներ» ընկերությունների հետ համատեղ ռուսական մարզային և հայկական ԶԼՄ–ների տեղեկատվական աջակցությամբ։
«GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:
GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:
«Ռոստելեկոմ»-ը Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:
Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:-0-