USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

TelCell ընկերությունը երթևեկության կանոնների խախտման տուգանքի վճարման նոր ծառայություն է գործարկել

13.03.2012, 10:15
Telcell վճարային համակարգը հայտարարում է, որ նոր ծառայություն է մեկնարկում, ինչը հնարավորություն է տալիս ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարել ՃՈ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումները:
TelCell ընկերությունը երթևեկության կանոնների խախտման տուգանքի վճարման նոր ծառայություն է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/.  Telcell վճարային համակարգը հայտարարում է, որ նոր ծառայություն է մեկնարկում, ինչը հնարավորություն է տալիս ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարել ՃՈ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումները, որոնք վերջին շրջանում տեղադրվել են Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում և խաչմերուկներում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Telcell  տերմինալի միջոցով տուգանքի վճարման գործընթացը 1 րոպեից ավելի չէ: Տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է` վճարողը տերմինալ մուտքագրի 12 նիշանոց անհատական ծածկագիր, որը նշված է վարչական տուգանքի որոշման մեջ: Տուգանքը վճարելուց հետո վճարողը SMS-հաղորդագրություն է ստանում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վճարման նման տարբերակի դեպքում, անհրաժեշտություն չկա տուգանքը վճարելու մասին տվյալները ներկայացնել ՃՈ վարչություն, տեղեկությունը վճարման մասին ոստիկանության կառավարումը կստանա ավտոմատ ռեժիմում:

Համակարգով գրված ակտը 17 օրվա ընթացքում ծանուցագրի տեսքով առաքվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ հասցեով, համապատասխան վճարումը անհրաժեշտ է կատարել 30 օրվա ընթացքում, օրվա ցանկացած ժամի վճարումների ընդունման Telcell և MegaPay ավելի քան 800 կետերից ցանկացածով:

«ԹելՍել» ՓԲԸ-ն (Telcell ապրանքանիշ) Հայաստանի վճարների ընդունման շուկայում գործում է 2007 թվականի օգոստոսից: Ներկայում Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված է վճարումների ընդունման ավելի քան 400 կետ, որոնց օգնությամբ կարելի է բջջային կապի ազգային օպերատորների վճարումներ իրականացնել, վարկեր մարել, կոմունալ վճարումներ իրականացնել, ինտերնետի վճարումներ իրականացնել, լիցքավորել էլեկտրոնային դրամապանակները, վճարել տուգանքներ և տուրքեր, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 50 ծառայություն: -0-