USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը

06.06.2019, 13:11
Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի 5 ստարտափ թիմերը հունիսի 5-ին ներկայացրին իրենց գործող բիզնես նախագծերը պոտենցիալ ներդրողներին, էկոհամակարգի ներկայացուցիչներին և այլ հյուրերին։
Տեղի ունեցավ Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ դեմո օրը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline Ստարտափ Ինկուբատորի 3-րդ շրջափուլի 5 ստարտափ թիմերը հունիսի 5-ին ներկայացրին իրենց գործող բիզնես նախագծերը պոտենցիալ ներդրողներին, էկոհամակարգի ներկայացուցիչներին և այլ հյուրերին։ Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Օրվա խոսնակ-հյուրն էր Հայաստանում ServiceTitan ընկերության Գործառնական տնօրեն Աշոտ Տոնոյանը, ով նաև 3 ցիկլ անընդմեջ անհատական մենթորություն է անում, սատարում և օգտակար խորհուրդներ տալիս ռեզիդենտ ստարտափներին։

«Անցած տարի մեր ինկուբատորը գործարկելիս նույնիսկ պատկերացում չունեինք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա։ Այժմ մեր գործընկեր BANA-ի հետ դուրս ենք եկել նոր մակարդակ։ Ուրախ եմ տեսնել, թե ինչպես են մեր մասնակից ստարտափները ներդրումներ ստանում ու դուրս գալիս շուկա։ Դա հիանալի արդյունք է թե՛ ստարտափների համար, թե՛ մեր, որովհետև տվյալ դեպքում նրանց հաջողությունը մեր հաջողությունն է»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսած 3-րդ շրջափուլից Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը վստահվել է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցին (BANA)։ Ես և իմ թիմը ջանք չենք խնայել մեր 5 արդեն ձևավորված թիմերին զարգացնելու և ներկայանալի դարձնելու ներդրողների համար։ Ռեզիդենտները անհատական աշխատանքներ են ունեցել մեր թիմի հետ՝ իրենց ներդրման փաթեթները կազմելու համար, նաև մասնակցել են էկոհամակարգի առաջատար մասնագետների տարաբնույթ դասընթացների, վարպետության դասերի և սեմինարների», - հայտնեց Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։

«Ի դեպ, այս շրջափուլի ընթացքում BANA-ի բիզնես հրեշտակները ներդրում են կատարել 4u.am ստարտափում։ Այժմ ընթանում են բանակցություններ նոր ներդրողների հետ ևս 2 ռեզիդենտ թիմում ներդրումներ իրականացնելու նպատակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–