USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Թարմացվել են Ucom և U!Pay հավելվածները

06.12.2017, 12:57
Օրերս թարմացվել են «Ucom» և «U!Pay» հավելվածները iOS և Android համակարգերով աշխատող հեռախոսների համար:
Թարմացվել են Ucom և U!Pay հավելվածները

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրերս թարմացվել են «Ucom» և «U!Pay» հավելվածները iOS և Android համակարգերով աշխատող հեռախոսների համար, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես «Ucom» հավելվածի 8.2 թարմացման արդյունքում օգտատերերը կնկատեն որոշակի թերությունների շտկում, ձախ մենյուի դիզայնի բարելավում:

Հավելվածում փոփոխություններ են իրականացվել «Ունիվեսալ Պլյուս» և «U!Պարզ» բաժանորդների համար, բարելավվել ու թարմացվել է «Կարգավորումներ» բաժնի դիզայնը, առավել տրամաբանական է դարձել հավելվածի գնահատման գործառույթը, ձախ մենյուում նոր բաժիններ են ընդգրկվել:

Իսկ «U!Pay» հավելվածի 1.3 թարմացված տարբերակում շտկվել են թերությունները,ավելացվել է «Իմ մեքենաները» նոր ենթաբաժինը, որտեղ մեքենայի տվյալները մեկանգամ լրացնելուց հետո օգտատերերն ավտոմատ կերպով կտեղեկանան իրենց ՃՈ տուգանքների մասին և կկարողանան վճարել դրանք:

Ավելացվել է նոր ծառայություն, որի միջոցով օգտատերերը կկարողանան վճարել iBolit.mobi-իկողմից իրականացված սարքավորման վերանորոգման աշխատանքի համար:

«Ucom-ը խիստ հետևողական է իր կողմից ստեղծված հավելվածների թարմացման հարցում: Մենք ոչ միայն կարևորում ենք բաժանորդների և օգտատերերի կողմից հնչեցված խնդիրների շտկումը, այլև նորանոր գործառույթների ու հնարավորությունների ավելացումը: Մեր գերնպատակը բաժանորդների ժամանակի խնայումն է և վստահության ամրապնդումը», - նշել է Ucom ընկերությանգլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հավելվածները հնարավոր է ներբեռնել App Store-ից (goo.gl/c3ZaiA) ու Google Play-ից (goo.gl/NV5EGm):

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: –0–