Սթիվ Ջոբսի այցեքարտերն աճուրդում վաճառվել են 10 հազար դոլարով
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Կալիֆոռնիայի «Մերին սքուլ»–ում (The Marin School) ապրիլի 30–ին կազմակերպված աճուրդի ժամանակ ներկայացված էր Սթիվ Ջոբսի 1984–1990–ականների այցեքարտերի լոտը։ Այցեքարտերից առաջինը ներկայացնում էր Սթիվին`որպես NeXT–ի նախագահ, երկրորդ և երրորդ այցեքարտերը`որպես Apple Computer–ի և Pixar–ի տնօրենների խորհրդի նախագահ, հաղորդում է iphones.ru–ն։
Եթե դուք ապրում եք Կալիֆոռնիայում, ապա երկարաժամկետ հեռանկարում հարստանալու հիանալի հնարավորություն է ազատ ժամանակ փոխանակվել այցեքարտերով Սիլիկոնային հովտի բոլոր երիտասարդ start-up–երի հետ։ Այցեքարտերի մեծ մասը ձեզ երբեք պետք չի գա, սակայն որոշները մի օր հնարավոր կլինի վաճառել կլորիկ գումարով։ Հենց այդպիսի քայլ է արել ոմն մեկը, ով ապրիլի վերջին վաճառքի է հանել Սթիվ Ջոբսի երեք հին այցեքարտերը։
Սթիվը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել իր հետ կապված ցանկացած առարկայի դիզայնին, և այցեքարտերը բացառություն չէին, հատկապես հետաքրքիր է Pixar–ի այցեքարտը։ Ի դեպ, գոյություն ունեն Սթիվի ավելի հին այցեքարտերի նմուշները, այնպես որ շուտով հնարավոր են նոր աճուրդներ։ Բոլոր երեք քարտերը վաճառվում էին մեկ լոտով, և գնորդը, ով ցանկացավ անանուն մնալ, արդյունքում դրանց համար վճարեց 10 050 դոլար` 600 դոլար մեկնարկայի գնի դեպքում։ –0–