USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում անցկացվում է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը

05.02.2016, 19:08
Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է  Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը։
Հայաստանում անցկացվում է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է  Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, հաղորդում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Startup Europe Week 2016 Yerevan-ի նպատակն է, համախմբելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը:
 
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները: Միջոցառման ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները` Startup Europe և այլ եվրոպական նախաձեռնություններ, սոցիալական ձեռներեցություն,  տեխնոլոգիական սթարթափների աքսելերացիա, առկա ֆինանսավորման միջոցներ, պետական աջակցություն։

Startup Europe Week 2016-ը Եվրոպական հանձնաժողովի Startup Europe նախաձեռնության ներկայացումն է, որի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար:

Startup Europe Week 2016 Yerevan նախաձեռնությունը տեղի է ունենում փետրվարի 1-5-ը ավելի քան 340 եվրոպական քաղաքներում:–0–