USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«ՎԿոնտակտե»–ն և Sony Music–ը հաշտություն են կնքել

28.07.2015, 17:49
«ՎԿոնտակտե»–ն և Sony Music–ի ռուսական ստորաբաժանումը հաշտության համաձայնագիր են ստորագրել վերջինիս հայցով, ըստ որի, Sony Music–ը պահանջում էր պարտադրել սոցցանցին ջնջել այն բոլոր աուդիոթրեքները, որոնց իրավունքը պատկանում է ամերիկյան ընկերությանը, և նրա օգտին վճարել 15,6 միլիոն ռուբլի։ Համաձայնագրի պայմանները հայտնի չեն։ Այդ մասին, ինչպես գրում է Лента.ру–ն, հայտնում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով դատարանի կայքին։
«ՎԿոնտակտե»–ն և Sony Music–ը հաշտություն են կնքել
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե»–ն և Sony Music–ի ռուսական ստորաբաժանումը հաշտության համաձայնագիր են ստորագրել վերջինիս հայցով, ըստ որի, Sony Music–ը պահանջում էր պարտադրել սոցցանցին ջնջել այն բոլոր աուդիոթրեքները, որոնց իրավունքը պատկանում է ամերիկյան ընկերությանը, և նրա օգտին վճարել 15,6 միլիոն ռուբլի։ Համաձայնագրի պայմանները հայտնի չեն։ Այդ մասին, ինչպես գրում է Лента.ру–ն, հայտնում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով դատարանի կայքին։

«Հաստատել հաշտության համաձայնություն»,– ասվում է հուլիսի 27–ին ընդունած որոշման մեջ, որը հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի միջնորդական դատարանի կայքում։

Գործի քննության ընթացքում ստուդիայի ներկայացուցիչը դատարանում ասել է, որ «ՎԿոնտակտեի» նկատմամբ առաջին պահանջի և դատարանին ներկայացված հայցի միջև 10 ամիս է անցել, միայն դրանից հետո սոցցանցը սկսել է հեռացնել վիճելի ձայնագրությունները։ Հայցորդը նաև խնդրել է «ստեղծել ավտոմատ պայմաններ, որոնց ժամանակ վիճելի ֆոնոգրամների բեռնումն անհնար կլինի»։

Sony Music ռուսական ստորաբաժանումը հայցով դիմել է դատարան 2014 թվականին Universal Music Russia և Warner Music UK ընկերությունների հետ միաժամանակ։ Հայցերդները պահանջել են հեռացնել իրենց պատկանող երաժշտությունը, ինչպես նաև 50 միլիոն ռուբլու փոխհատուցում իրենց կոմպոզիցիաներն ազատ հասանելիությամբ հրապարակելու համար։ Sony Music, մասնավորապես, նախատեսում էր 15.6 միլիոն ռուբլի ստանալ Սակ Նոել, Սերգեյ Լազարևի, Յուլիա Պարշուտայի և Lumiere խմբի 13 ֆոնոգրամների հրապարակման համար։

Universal Music–ի` սոցցանցում Ռոմա Քենգայի և Նատալյա Գորդիենկոյի 13 թրեքների հրապարակման համար 15.6 միլիոն ռուբլի, ինչպես նաև Warner Мusic–ի` Չարլի Իքս–Սի–Իքս, Լիան Լա Հավաս և Ռումեր երգչուհիների 17 երգերի հրապարակման համար 20.4 միլիոն ռուբլի գանձելու պահանջով հայցի որոշումն առայժմ չի ընդունվել։ -0-