USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սոցիալական ցանցերում սկսվել է «Մենք ենք Արցախը» ֆլեշմոբը

06.04.2016, 14:54
Սոցիալական ցանցերում սկսվել է «Մենք ենք Արցախը» ֆլեշմոբը։
Սոցիալական ցանցերում սկսվել է «Մենք ենք Արցախը» ֆլեշմոբը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ցանցերում սկսվել է «Մենք ենք Արցախը» ֆլեշմոբը:

Ակցիայի շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ուկրաինայի. Բելառուսի, Սերբիայի, Իսրայելի և այլ երկրների սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց էջերի վրա տեղադրում են իրենց նկարները` ի նշան Արցախի ժողովրդի հետ իրենց համերաշխության:

Ակցիայի մասնակիցներն իրենց նկարներում ցուցադրում են «Մենք ենք Արցախը» գրությամբ ցուցանակ` ռուսերենով և իրենց մայրենի լեզվով:

Հատկանշական է, որ ակցիային մասնակացում են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում` ազգությամբ ոչ հայեր:

Ֆլեշմոբը աննախադեպ թափ է հավաքում: 

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 29 զոհ, 101–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–