USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Սմարթֆոններ՝ 50% զեղչով ՎիվաՍել-ՄՏՍ-ում

30.05.2018, 11:00
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. հունիսի 15-ը «Honor», «Lenovo», «Alcatel», «Blu», «Acer», «Nokia» և «HTC» սմարթֆոնների մի շարք մոդելներ կարելի է գնել 50% զեղչով:
Սմարթֆոններ՝ 50% զեղչով ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. հունիսի 15-ը «Honor», «Lenovo», «Alcatel», «Blu», «Acer», «Nokia» և «HTC» սմարթֆոնների մի շարք մոդելներ կարելի է գնել 50% զեղչով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում և առցանց, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերոթյունից նաև տեղեկացնում են, որ մոդելների համար երաշխիքային սպասարկում չի տրամադրվում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի:–0–