USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայտարարվել են «Smarter Armenia’ 16» hackathon նորարարական մրցույթի հաղթողները

14.11.2016, 19:39
«Smarter Armenia’ 16» հեքեթոն նորարարական մրցույթի հաղթողները մրցանակ ստացան 5 սթարթափեր։
Հայտարարվել են «Smarter Armenia’ 16» hackathon նորարարական մրցույթի հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Smarter Armenia’ 16» հեքեթոն նորարարական մրցույթի հաղթողները մրցանակ ստացան 5 սթարթափեր։

«Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Triple-E» թիմը՝ արժանանալով 1000 ԱՄԴ մրցանակ Ռոստելեկոմի կողմից:

«Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում»՝ անվանակարգի հաղթողն էր «Finely» թիմը: «Finely»-ին Արդշինբանկի կողմից ստացավ 1000 ԱՄԴ մրցանակ:

«Լավագույն լուծում առողջապահության ոլորտում» անվանակարգի համար Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ինգո Արմենիա ապահովագրականը 1000 ԱՄԴ մրցանակ հանձնեցին «Yamaka» թիմին:

Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար անվանակարգում ISTC -ի կողմից 500 ԱՄԴ մրցանակ ստացավ «ArmSol» թիմը:

IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար hատուկ մրցանակի արժանացավ 2 թիմ՝ Worst ever team-ը և ArmSol-ը:

Հեքեթոնի հաղթողները որոշվեցին ժյուրիի գնահատման արդյունքում, որի կազմում էին ներկայացուցիչներ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» (Ռոստելեկոմ Արմենիա), Արդշինբանկ, Ինգո Արմենիա ապահովագրական, IBM և Գրանատուս Վենչուրսի ընկերություններից։

«Smarter Armenia’ 16» հեքեթոնի շրջանակում «Ռոստելեկոմի» կողմից սահմանված մրցանակին արժանացավ Ֆիթնես հավելված մշակած «Triple-E» թիմը։ Հավելվածը հնարավորություն է տալիս ընտրելու համապատասխան տեսաձայնագրություններ՝ ելնելով մարմնի կառուցվածքից, սեռից, քաշից և այլ առանձնահատկություններից։ Հետագայում նախատեսվում է հավելվածը ներառել «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության «Հավելվածներ» բաժնում։

Հեքեթոն երկօրյա մրցույթը հնարավորություն ընձեռեց երիտասարդ հայ սկսնակների ու ծրագրավորողների ոչ միայն մշակելու լուծումներ առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, այլ նաև ծանոթանալու IBM Bluemix ամպային լուծումներին և IBM Watson-ին, ստեղծելու նոր ինովացիոն լուծումներ կամ բարելավելու իրենց կողմից արդեն իսկ մշակված լուծումները IBM տեխնոլոգիաների միջոցով: Հաղթողները մրցանակ ստացան հետևյալ 5 անվանակարգերում՝

Վերջիններիս հնարավորություն ընձեռնվեց միանալ IBM Global Entrepreneur ծրագրին և ստանալ 120,000 ԱՄԴ կրեդիտ` ամպային ծառայությունից օգտվելու համար։

«Smarter Armenia ’16»-ին մասնակցում էին 13 սկսնակ թիմեր, որոնք մշակել էին ֆիտնես chatbot-երից սկսած մինչև աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված լուծումներ:

«Smarter Armenia ’16» հեքեթոնն առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում՝ ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:

Միջոցառման գործընկերներն էին` «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը («Ռոստելեկոմ» Հայաստան), Արդշինբանկը և Ինգո Արմենիա ապահովագրականը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–