USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՄոբիԴրամի հաճախորդները կարող են Skrill համակարգով իրականացնել դրամական փոխանցումեր առանց միջնորդավճարի

13.04.2016, 13:34
ՄոբիԴրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, շարունակում է հարմարավետ լուծումներ ներկայացնել իր հաճախորդներին «Skrill» վճարային համակարգի հետ համագործակցության արդյունքում։
ՄոբիԴրամի հաճախորդները կարող են Skrill համակարգով իրականացնել դրամական փոխանցումեր առանց միջնորդավճարի

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. ՄոբիԴրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, շարունակում է հարմարավետ լուծումներ ներկայացնել իր հաճախորդներին «Skrill» վճարային համակարգի հետ համագործակցության արդյունքում, հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը։

Մինչև. ապրիլի 30-ը տրվում է բացառիկ՝ առանց միջնորդավճարի դրամական փոխանցումներ կատարելու հնարավորություն: Գանձվում է միայն արտարժույթի փոխարկման վճարը:

Միջազգային ճանաչում և Եվրամիության տարածքում գործունեության ծավալման արտոնություն ունեցող «Skrill» վճարային համակարգի հաճախորդները կարող են մատչելի և ապահով դրամական փոխանցումներ կատարել աշխարհի 200 երկրից:

ՄոբիԴրամի հաշվին փոխանցում կատարելու համար՝ գործարքն իրականացնողին անհրաժեշտ է իմանալ ստացողի բջջային հեռախոսի համարը և անունը: Փոխանցված գումարի մասին կողմերը կծանուցվեն գործարքից անմիջապես հետո՝ կարճ հաղորդագրությամբ:

Ի դեպ, եթե ստացողը ՄոբիԴրամի հաճախորդ չէ, գործարքն ավարտին հասցնելու համար պետք է գրանցվի համակարգում: Գումարը կարող է կանխիկացվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղակայված՝ ՄոբիԴրամի մասնաճյուղերից մեկում: ՄոբիԴրամի ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-