USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում կանցկացվի Silicon Mountains-2022 միջազգային խոշոր տեխնոլոգիական գագաթնաժողովը

02.06.2022, 10:56
Միջոցառմանը հրավիրված խոսնակները՝ տեղական և միջազգային փորձագետները կքննարկեն թվային փոխակերպման կարևորությունը
Երևանում կանցկացվի Silicon Mountains-2022 միջազգային խոշոր տեխնոլոգիական գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանում հունիսի 17-ին կանցկացվի Silicon Mountains-2022 միջազգային խոշոր տեխնոլոգիական գագաթնաժողովը:

Ինչպես նշվում է միջոցառման Facebook-յան էջում, միջոցառմանը հրավիրված խոսնակները՝ տեղական և միջազգային փորձագետները կքննարկեն թվային փոխակերպման կարևորությունն ու կներկայացնեն իրենց տեսլականը հետևյալ թեմաների շուրջ՝ «Թվային փոխակերպում», «Կիբերանվտանգություն», «Ֆինտեխ»:

Նախատեսված են առցանց և առկա պանելային քննարկումներ:

Տեխնոգագաթնաժողովի կազմակերպիչներն են ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ ԿԲ-ի աջակցությամբ: Գործընկերն է CISCO ընկերությունը:-0-