USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Սմարթֆոնների շուկայում իր մասնաբաժնի անկման դեմ պայքարի համար Samsung-ը կփոխի ռազմավարությունը

13.03.2015, 15:12
Էլեկտրոնիկայի արտադրության աշխարհի հզոր ընկերություններից  մեկը` Samsung Electronics–ը մտադիր է խմբագրել իր ռազմավարությունը, որպեսզի  կարողանա  սմարթֆոնների շուկայում դիմակայել իր մասնաբաժնի նվազմանը, այս մասին հայտարարել է ընկերության համանախագահ Շին Յոնգ Քյուն (Shin Jong Kyun), հաղորդում է «Նովոստի–Արմենիան»`  հղում անելով ՌԻԱ Նովոստին։
Սմարթֆոնների շուկայում իր  մասնաբաժնի անկման դեմ պայքարի համար Samsung-ը կփոխի ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Էլեկտրոնիկայի արտադրության աշխարհի հզոր ընկերություններից  մեկը` Samsung Electronics–ը մտադիր է խմբագրել իր ռազմավարությունը, որպեսզի  կարողանա  սմարթֆոնների շուկայում դիմակայել իր մասնաբաժնի նվազմանը, այս մասին հայտարարել է ընկերության համանախագահ Շին Յոնգ Քյուն (Shin Jong Kyun), հաղորդում է «Նովոստի–Արմենիան»`  հղում անելովՌԻԱ Նովոստին։

«Samsung Electronics–ը ձգտում է ամրապնդել առաջնորդի իր դիրքերը պրեմիում–դասի սեգմենտում և ծրագրում է կրկին փոփել սմարթֆոնների հոսքագիծը` մրցունակության ամրապնդման նպատակով»,– Սեուլում կայացած ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Շինի ելույթից  մեջբերել է  Bloomberg–ը։

Կորեական կորպորացիան մտադիր է ստեղծել մասնավորապես մեծ սմարթֆոններ` մետաղյա կորպուսով, ինչպես նաև թողարկել առավել բարակ հեռախոսներ և դիսփլեյներ` մեծ թողութակությամբ։

Ընկերության ամենագլխավոր մրցակիցներից է Apple ընկերությունը։ 2014 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով ամերկացիները սմաթֆոնի համաշխարհային շուկայում  Samsung–ից առաջ են անցել վաճառքի տվյալներով։ Այսպես, Gartner ընկերության հետազոտության արդյունքներով iPhone–ի սմարտֆոններն աշխարհում ամենահայտնին են` վաճառվել է 74,8 մլն սմարտֆոն, իսկ կորեական ընկերությունն այդ ժամանակահատվածում  վաճառել է 73 մլն.

Մեկ տարի առաջ Samsung–ի վաճառքը կազմել է 83 մլն. սարք` Apple–ի 50,2  մլն. ցուցանիշի դիմաց։  Սմարթֆոնների  վաճառքի գծով երրորդ տեղում  է Lenovo ընկերությունը` 2014 թվականին վաճառել է 24,3  մլն. սարք։ -0-