USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Նոր Samsung Galaxy S5-ը Հայաստանում պաշտոնապես վաճառքի կհանվի ապրիլի 11-ից

31.03.2014, 14:06
Samsung Electronics ընկերությունը Երևանում ներկայացրել է իր նոր դրոշակակիր Samsung Galaxy S5 սմարթֆոնը` գերպաշտպանված կորպուսով և գերարագ ռեժիմով։
Նոր Samsung Galaxy S5-ը Հայաստանում պաշտոնապես վաճառքի կհանվի ապրիլի 11-ից

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Samsung Electronics ընկերությունը Երևանում ներկայացրել է իր նոր դրոշակակիր Samsung Galaxy S5 սմարթֆոնը` գերպաշտպանված կորպուսով և գերարագ ռեժիմով։

«Samsung Galaxy S5-ի առավելություններից մեկը 16 mp տեսախցիկն է, որն ունի Real-time HDR և Auto Focus ֆունկցիաներ, որոնց շնորհիվ լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ են ստացվում։ Samsung Galaxy S5-ն ապահովված է նոր սերնդի Wi-Fi կապով, որն ապահովում է արագ և անխափան ինտերնետ։ Բացի այդ, էկրանի 5.1 HD Super Amoled տեսակը տեսանյութերի և լուսանկարների դիտումը հաճելի զբաղմունք է դարձնում», - ասաց Հայաստանում Samsung Electronics ընկերության պաշտոնական ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը։

Նա նշեց, որ սմարթֆոնը քիչ էներգիա է ծախսում և ունի IP67 համապատասխանության վկայական, ինչը ենթադրում է կորպուսի մեջ փոշու հայտնվելու նկատմամբ դիմացկունություն և ջրի մեջ կարճ ժամանակով ընկղմելու դեպքում սարքի աշխատունակություն։

Սմարթֆոնը ունի նաև S Health 3.0 ծրագրի աջակցություն, ինչն ունակ է հետևել սրտի զարկերի հաճախականությանը։

Շահբազյանը հայտնեց, որ Samsung Galaxy S5-ը Հայաստանում վաճառքի կհանվի ապրիլի 11-ից, արժեքը կկազմի մոտ 336 հազ. դրամ (մոտ $815)։ -0-