Պետդուման արգելել է SIM-քարտերի վաճառքը փողոցում
24.10.2013,
14:11
Պետական դուման երկրորդ և երրորդ ընթերցումներով լրացումներ է կատարել «Կապի մասին» օրենքում, որոնք արգելում են SIM-քարտերի վաճառքը վաճառողի սեփականություն հանդիսացող, տնտեսական ենթակայության, օպերատիվ կառավարման կամ վարձակալության տարածքից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական դուման երկրորդ և երրորդ ընթերցումներով լրացումներ է կատարել «Կապի մասին» օրենքում, որոնք արգելում են SIM-քարտերի վաճառքը վաճառողի սեփականություն հանդիսացող, տնտեսական ենթակայության, օպերատիվ կառավարման կամ վարձակալության տարածքից դուրս։
Օրենքը նախատեսում է նաև կապի օպերատորի անունից գործող անձի պարտավորությունը ծառայությունների մատուցման պայմանագրի ստորագրման ժամանակ դրանում ընդգրկել պայմանագիրը կնքող անձի մասին տեղեկությունները, ինչպես նաև ստորագրված պայմանագրի մեկ օրինակն ուղարկել օպերատորին տասնօրյա ժամկետում, հաղորդում է РБК–ն։
Օրինագծի պարզաբանող գրառման մեջ նշվում է, որ առաջարկված նորմերի ներդրումը չի հանգեցնի կապի ծառայություններ ստանալու` սպառողների իրավունքների սահմանափակմանը։
Օրենքի պահանջները չկատարելու համար նախատեսվում է պատասխանատվություն` ֆիզիկական անձանց համար 2-5 հազար ռուբլի տուգանք, պաշտոնատար անձանց համար` 5-50 հազար ռուբլի տուգանք, իրավաբանական անձանց համար` 100-200 հազար ռուբլի տուգանք։
Բացի այդ, վարչական պատասխանատվություն է սահմանվում պայմանագրի ստորագրումն իրականացնող, բայց միաժամանակ կապի օպերատորի կողմից ոչ լիազորված անձանց համար։ Վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև բաժանորդի մասին ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու համար։ -0-