USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

RT հեռուստաալիքով մարտին կմեկնարկի Ջուլիան Ասանժի հեռուստանախագիծը

25.01.2012, 14:31
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի «Վաղվա աշխարհը» (The World Tomorrow) բացառիկ նախագիծը եթեր կհեռարձակվի մարտին՝ Russia Today (RT) ռուսական հեռուստաալիքով, չորեքշաբթի հաղորդում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:
  RT հեռուստաալիքով մարտին կմեկնարկի Ջուլիան Ասանժի հեռուստանախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի «Վաղվա աշխարհը» (The World Tomorrow) բացառիկ նախագիծը եթեր կհեռարձակվի մարտին՝ Russia Today (RT) ռուսական հեռուստաալիքով, չորեքշաբթի հաղորդում է հեռուստաալիքի մամուլի ծառայությունը:

Ըստ RT տվյալների՝ նախագծի շրջանակներում նախատեսված է տասը հարցազրույցներից բաղկացած ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի ժամանակաչափումը կկազմի 26 րոպե, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հաղորդավար և գաղափարի հեղինակ Ջուլիան Ասանժը կհյուրընկալի քաղաքական գործիչների և հեղափոխականների՝ բոլոր նրանց, ովքեր ըստ նրա՝ կձևավորեն վաղվա օրակարգը»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-