Ռոստելեկոմը և ZTE չինական ընկերությունը շուտով կգործարկեն IPTV/OTT ինտերակտիվ պլատֆորմը
30.06.2015,
21:30
«Ռոստելեկոմ» ընկերությունը և ZTE չինական ընկերությունը շուտով կգործարկեն IPTV/OTT (Over the Top) ինտերակտիվ հեռուստատեսության պլատֆորմը, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ» ՓԲԸ–ի (Ռոստելեկոմի խումբ) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ» ընկերությունը և ZTE չինական ընկերությունը շուտով կգործարկեն IPTV/OTT (Over the Top) ինտերակտիվ հեռուստատեսության պլատֆորմը, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «ՋԻԷՆՍԻ–ԱԼՖԱ» ՓԲԸ–ի (Ռոստելեկոմի խումբ) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Նրա խոսքով` ընկերությունները սկսում են համապարփակ և երկարատև համագործակցություն։
«Մեր ներդրած պլատֆորմը ժամանակակից է, այն գոյություն չունի Հայաստանում, ինչն աննախադեպ է։ Այն գործում է ինչպես սմարթ–պլատֆորմ, այսինքն` խոսվում է IPTV/OTT միավորման մասին», – ասաց Ֆարամազյանը։
Նա նշեց, որ ընկերությունը բոլոր հաճախորդներին կտրամադրի smart-box–եր։
«Այս սարքի միջոցով հաճախորդները ոչ միայն կօգտվեն հեռուստատեսային ալիքներից, այլ նաև հնարավորություն կունենան պահել ներբեռնած հավելվածները, այցելել կայքեր, ընթերցել տարբեր թերթեր, օգտվել տարատեսակ ծառայություններից։ Փաստորեն, հեռուստացույցը վերածվում է համակարգչի կամ սմարթֆոնի», – նշեց Ֆարամազյանը։
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա, նրա խոսքով, դրանց ծավալը բավականին մեծ է։ «Քանի որ մենք դեռ չենք ավարտվել ներդրումները, հետագայում ևս ներդրումներ ենք կատարելու այս պլատֆորմի արդիականացման մեջ, ապա դրանք կազմում են մի քանի միլիոն դոլար», – նշեց նա։
Ֆարանազյանն ավելացրեց, որ մի քանի շաբաթ հետո տեղի կունենա պլատֆորմի պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կներկայացվեն առաջարկվող ծառայությունների բոլոր մանրամասները։
«Միաժամանակ մենք ստեղծել ենք այնպիսի պրոդուկտներ, որոնք հարմար կլինեն ցանկացած հաճախորդի համար։ Այսինքն, մշակել ենք ոչ ստանդարտ առաջարկներ։ Մենք հաշվի ենք առել մեր գործող պոտենցիալ հաճախորդների կարծիքը», – ասաց Ֆարամազյանը։
Նրա խոսքով` ընկերությունը ոչ միայն բարելավել է պատկերների որակը, այլ նաև հաշվի է առել հաճախորդների բոլոր ցանկությունները։
Նա նաև նշեց, որ ZTE ընկերությունն աշխատանքի հսկայական փորձ ունի ամպային տեխնոլոգիական լուծումների ոլորտում, և համագործակցությունը կիրականացվի նաև այս ոլորտում։
Ֆարամազյանն ավելացրեց, որ ZTE չինական ընկերության հետ փոխգործակցության ևս մի ոլորտ է տվյալների փոխանցման գերարագ լայնաշերտ ցանցի կառուցումը, և այս ոլորտում արդեն պայմանագիր է կնքվել, ինչը թույլ կտա ակտուալացնել «Ռոստելեկոմի» ցանցը` ներդնելով նոր սարքավորումներ։
«Ռոստելեկոմը» Ռուսաստանում գործող դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբ է, որը ծառայություններ է տրամադրում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում։
Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության և վճարովի հեռուստատեսության ռուսական շուկայում։ Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։
Հայկական շուկայում «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ն ներկայացնում է «GNC-ALFA» դուստր ընկերությունը, որը Rostelecom ապրանքանիշի ներքո Հայաստանի տարածքում իրականացնում է ծառայություններ առաջխաղացում և վաճառք։ 2012 թ.–ի վերջին Rostelecom–ն իր բաժանորդներին առաջարկեց գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության ու հեռախոսակապի ծառայություններ։
ZTE կորպորացիան աշխարհի խոշորագույն ՏՏ և հեռահաղորդակցության լուծումներ արտադրողներից մեկն է։ Կորպորացիան իր IP հեռուստատեսության լուծումներով համարվում է համաշխարհային առաջատար և համակարգը ներդրված է ավելի քան 20 երկրներում շուրջ 18 մլն բաժանորդներով։ Այդ երկրների թվում են ԱՄՆ, Չինաստանը, Շվեյցարիան, Բուլղարիան, Բելառուսը, Սինգապուրը, Ինդոնեզիան, ԱՊՀ մի շարք երկրներ։–0–