USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ռոստելեկոմը չի նախատեսում առաջիկայում մտնել Հայաստանի բջջային կապի շուկա

24.12.2013, 18:15
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ն չի նախատեսում առաջիկայում Հայաստանի շուկայում բջջային կապի ծառայություններ մատուցել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց GNC-ALFA» CJSC ընկերության գլխավոր տնրեն Հայկ Ֆարամազյանը։
Ռոստելեկոմը չի նախատեսում առաջիկայում մտնել Հայաստանի բջջային կապի շուկա

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ» ԲԲԸ–ն չի նախատեսում առաջիկայում Հայաստանի շուկայում բջջային կապի ծառայություններ մատուցել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց GNC-ALFA» CJSC ընկերության գլխավոր տնրեն Հայկ Ֆարամազյանը։

«Առաջիկայում Հայաստանում բջջային ծառայություններ մատուցելու վերաբերյալ ընկերությունը ծրագրեր չունի»,–ասաց Ֆարամազյանը։

Միաժամանակ նա նշեց, որ տվյալ պահին ընկերությունը ֆիքսված հեռախոսակապի և հեռահաղորդակցությունների ծառայությունների տրամադրման լիցենզիա ունի։

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ GNC-ALFA ՓԲԸ-ն, հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:

2013թ.–ի վերջին ընկերության ծառայությունները հասանելի են Երևանի վեց վարչական շրջանում և երկրի 15 քաղաքներում։ Հանրապետության ամբողջ տարածքում գործում է վաճառքի և սպասարկման 16 խանութ-սրահ։  2013թ.–ի վերջի դրությամբ` Ռոստելեկոմի ծառայությունների բաժանորդների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 10 հազար մարդ։ –0–