Ռոստելեկոմը Վանաձորում անցկացրեց շախմատի ավանդական դարձած բլից մրցաշարը
19.10.2015,
17:55
Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում «Ռոստելեկոմի» հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում «Ռոստելեկոմի» հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։
Մրցաշարին մասնակցում էին ընտրական փուլն անցած 43 պատանի շախմատիստներ։ Թեժ պայքարի և ինը տուրերի արդյուքներով տղաների մրցապայքարում հաղթող ճանաչվեց՝ Սարգիս Սարգսյանը (12տ․), աղջիկների մրցապայքարում՝ Քրիստինե Սմբատյանը (13տ․)։ Մարզադպրոցի խորհրդի հետ համատեղ որոշմամբ «Ռոստելեկոմի» կողմից հատուկ մրցանակ շնորհվեց նաև Վանաձորի դպրոցի սան Հասմիկ Քոչինյանին (10տ․), ով վերջերս շախմատի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել էր 5-րդ մրցանակային տեղը։ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում երիտասարդ շախմատիստներին հանդիսավոր պայմաններում մրցանակներ հանձնեց «Ռոստելեկոմի» կոմերցիոն տնօրեն՝ Սեդրակ Ղուշչյանը։ Պաշտոնական հատվածի ավարտից հետո, սկսվեց «Ռոստելեկոմի» անակնկալ համերգային ծրագիրը՝ նախատեսված դահլիճում ներկա հարյուրավոր վանաձորցիների համար։ Երեկոյի ընթացքում հնչեցին սիրված երգիչների՝ Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի և Վարդան Բադալյանի կատարումները։
Միջոցառումը եզրափակվեց կինոդիտումով, որի հեռարձակումն իրականացվում էր «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսության՝ Youtube ծրագրային հավելվածի միջոցով։
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am): 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:-0-