USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Ռոստելեկոմն» այսուհետ հայտեր կընդունի նաև առցանց

12.03.2015, 19:52
«Ռոստելեկոմի» ծառայություններին Երևանում և մարզերում այսուհետ հնարավոր կլինի բաժանորդագրվել տանը՝ ընդամենը լրացնելով առցանց հայտ նախընտրելի ծառայություններով ու սակագնային փաթեթով, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Ռոստելեկոմն» այսուհետ հայտեր կընդունի նաև առցանց

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/.«Ռոստելեկոմի» ծառայություններին Երևանում և մարզերում այսուհետ հնարավոր կլինի բաժանորդագրվել տանը՝ ընդամենը լրացնելով առցանց հայտ նախընտրելի ծառայություններով ու սակագնային փաթեթով, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Առցանց բաժանորդագրության դեպքում (ինչպես նաև բաժանորդագրության այլ տարբերակներում) հայտը լրացնելուց հետո զանգի միջոցով ստուգվում են տվյալներն ու տասնօրյա ժամկետում բաժանորդին այցելում են մասնագետները,  կատարում միացումներ:

Բաժանորդագրության այս տարբերակը թույլ է տալիս խնայել ժամանակն ու միջոցները և հայտը լրացնել տանը՝ սեփական համակարգչով՝ բաժանորդագրվելով ընկերության ցանկացած ծառայությանն ու սակագնայն փաթեթին:

«Վաճառքի առցանց տարբերակն ընկերությունը մշակեց ելնելով  պաշտոնական կայքի՝ www.rtarmenia.am ակտիվ այցելությունների թվից, որն օրական հասնում է 6000-7000 այցելուի: Մեր կայքը գրավում է իր պարզությամբ ու հագեցվածությամբ. բաժանորդներն ու բաժանորդագրվել ցանկացողները հեշտությամբ գտնում են իրենց հետաքրքրող տեղեկատվությունը: Առցանց բաժանորդագրության շնորհիվ հնարավոր է դառնում ստուգել «Ռոստելեկոմի» ծառայությունների հասանելիությունը ձեր իսկ հասցեում և տեղում լրացնել հայտն ու առավելագույնը տասնօրյա ժամկետում դառնալ բաժանորդ: Կարծում եմ շատերի համար՝ հատկապես աշխատող քաղաքացիներին, ծառայություններին բաժանորդագրության այս տարբերակն ավելի հարմար կլինի:»_ նշեց «Ռոստելեկոմ» խմբի անդամ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
 
«GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: -0-