Ռոստելեկոմը ներկայացրել է «Ինտերնետի այբուբեն։ Հայաստանի Հանրապետություն» ձեռնարկը
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը» Երևանում ներկայացրել է «Ինտերնետի այբուբեն։ Հայաստանի Հանրապետություն» ուսումնական ծրագիրը, որը նախատեսված է ավագ սերնդին համակարգչին տիրապետելու և Ինտերնետում աշխատել սովորեցնելու համար։
«Ինտերնետի այբուբենը» ավագ սերնդին դասավանդելու և սովորեցնելու բացառիկ հնարավորություն է։ Այսօրվա դրությամբ դժվար է ներկայացնել մեզանից յուրաքանչյուրի կյանքն առանց այդ տեխնոլոգիաներ և ինտերնետի»,– երկուշաբթի ասաց «GNC-ALFA» («Ռոստելեկոմ» խումբ) ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կայացած շնորհանդեսի ժամանակ։
Ֆարամազյանը նշեց, որ ավագ սերնդի համար «Ռոստելեկոմի» կազմակերպած բոլոր դասընթացներն անվճար են, և ընկերությունը մեծ խանդավառությամբ է ընդունել «Ինտերնետի այբուբեն։ Հայաստանի Հանրապետություն» նախաձեռնության առաջարկությունը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում «Ռոստելեկոմը» հեռահաղորդակցային խոշորագույն օպերատորներից է և նաև իրագործում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր։
«Մենք ունենք ամբողջ երկրով մեկ սոցիալական բնույթի բազմաթիվ ծրագրեր, ներառյալ անվճար ինտերնետ հասանելիությունը Հայաստանի դպրոցներում, մանկապարտեզներում և այլ հաստատություններում։ Կան բազմաթիվ նախագծեր` ուղղված Հայաստանում երիտասարդության օժանդակությանը»,– ավելացրեց նա։
Ֆարամազյանի խոսքով, Հայաստանում ակտիվ զարգանում են էլեկտրոնային պետական ծառայությունները, մասնավորապես, էլեկտրոնային կառավարությունը, էլեկտրոնային առողջապահությունը, ինչպես նաև մասնավոր հատվածում և բանկերում։ «Բոլորի համար չափազանց կարևոր է ինտերնետի օգտագործման մակարդակի բարձրացումը հենց ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից։ «Ռոստելեկոմը» հետևողականորեն կզարգացնի այդ ուղղությունը»,– հավաստեց ընկերության գլխավոր տնօրենը։
Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը նշեց, որ «Ինտերնետի այբուբենը» սոցիալական կարևոր նախագիծ է, որը չափազանց պահանջված է Հայաստանում։
Ամբողջ աշխարհում աճում է ինտերնետ օգտագործողների թիվը, միաժամանակ ավագ սերնդի մարդկանց բաժնեմասը ցանցի բոլոր օգտագործողների ընդհանուր ծավալում նույնպես աճում է։
«Մենք գիտենք, որ բավականին բարդ է հասուն տարիքում նոր գիտելիքների տիրապետել։ Այդ իսկ պատճառով այն մեծահասակներին, ում անհրաժեշտ են որակավորման բարձրացման դասընթացներ, համակարգչային գրագիտություն, օգնություն և աջակցություն է պետք,որ նրանք կարողանան օգտվել ինտերնետ ծառայությունների բազմազանություններից»,– նշեց Կալինինը։
Նրա խոսքով, «Ռոստելեկոմի» ստեղծած ձեռնարկը սոցիալական կողմնորոշում ունի։ «Ռոստելեկոմ» ընկերությունը շատ կարևոր աշխատանք է կատարում` մեր հայրենակիցներին, Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով ինտերնետում, պետական ծառայությունների և լրատվական կայքերի հետ աշխատելու հմտություններ ստանալ»,– ասաց Կալինինը։
«Ինտերնետի այբուբեն։ Հայաստանի Հանրապետություն» ուսումնական ձեռնարկը նախատեսված է ավագ սերնդի քաղաքացիների համակարգչային գրագիտության համար։ Դրա մշակմանը մասնակցել են հոգեբան–մասնագետներ, հերոնտոլոգներ, ինֆերմատիկայի դասախոսներ։
«Ռոստելեկոմ» ընկերությունը շնորհանդեի արդյունքնորեվ մոտ 100 ձեռնարկ է փոխանցել ԳՄՌԿ–ին, և 50 ձեռնարկ էլ կփոխանցվի Հայաստանի ազգային գրադարանին։
«Ինտերնետի այբուբենը Հայաստանում» ձեռնարկի շնորհանդեսի շրջանակում 2015 թ.–ի նոյեմբերի 30–ից դեկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում Երևանի Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում կանցկացվեն բաց դասեր, ինչպես նաև կամավորների և ինֆերմատիկայի դասախոսների թրենինգներ Ռուս–Հայկական Համալսարանում։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։
«Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։
Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–