Հայաստանը կխորացնի գործակցությունը «Ռոսնանո»-ի հետ նորարարությունների ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի «Ռոսնանո» պետկորպորացիայի ղեկավարության հետ նորարարական նախագծերի ոլորտում գործակցությունը խորացնելու նպատակով, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Նորարարությունների և ձեռնարկատիրության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը:
«Հայաստանի պատվիրակությունը պատասխան այցով կմեկնի «Ռոսնանո» և կոնկրետ քայլեր ու նախագծեր կներկայացնի` նախագծերի առևտրայնացման լրացուցիչ ֆինանսավորման և ԵՏՄ շուկաներ նորարարական ապրանքների արտահանման նպատակով»,- ասաց նա «Ռոսնանո»-ի ներկայացուցիչների հետ «Նորմատիվ-տեխնիկական գործիքների դերը տեխնոլոգիաների տրանսֆերտի ոլորտում» թեմայով:
Ըստ նրա, Հայաստանում գոյություն ունեն գիտատեխնիկական ինստիտուտներ և կենտրոններ, ինչպես նաև մասնավոր ընկերություններ նանոտեխնոլոգիաների ոլորտում, սակայն առայժմ դրանք ընդամենը մշակումներ են: «Նանոտեխնոլոգիաների ոլորտում արտադրության մասին խոսելու համար անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ, որոնց որոնումներով մենք զբաղվում ենք»,- նշեց նա:-0-