Ռոումինգում դեպի «ԱրմենՏել» հաճախորդների սպասարկման ծառայություն կատարվող զանգերն անվճար են
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունում (Beeline ապրանքանիշ) գործում է հաճախորդների սպասարկման +37480000612 անվճար հեռախոսահամարը ռոումինգում գտնվող բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Նշված հեռախոսահամարով Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդները կարող են անվճար ստանալ խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկատվական և տեխնիկական աջակցություն:
«Սկսվում է ամառային արձակուրդների շրջանը, և մեզ համար շատ կարևոր է, որպեսզի բաժանորդները նույնիսկ Հայաստանից դուրս գտնվելիս զգան Beeline ծառայություններից օգտվելու պարզությունը և հարմարավետությունը: Հաճախորդները ռոումինգից կարող են կապ հաստատել մեր օպերատորների հետ իրենց հետաքրքրող ցանկացած հարցով` չանհանգստանալով զանգի տարիֆիկացման մասին», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդների սպասարկման +37480000612 հեռախոսահամարին անվճար զանգեր կարող են կատարել ԼՂՀ, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ուկրաինա, Իտալիա, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Ուզբեկստան երկրների տարածքում` Karabakh Telecom, Beeline, Kyivstar, Wind Italy օպերատորների ցանցերում ռոումինգ ծառայությունից օգտվող բաժանորդները։
Beeline–ի մնացած ռոումինգ գործընկերների ցանցերում +37480000612 համարին զանգը տարիֆացվում է որպես Հայաստանի ֆիքսված ցանցին զանգ։
Beeline ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 401 օպերատորի ցանցերում:
ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված և բջջային կապի, ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։-0-