USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ներկայացվել է երկու էկրանով առաջին ռուսական սմարթֆոնը

04.12.2013, 14:09
Yota Devices ընկերությունն անցկացրել է սեփական մշակման YotaPhone ռուսական սմարթֆոնի շնորհանդեսը։ Այսօր այն վաճառքի է հանվել արտադրողի առցանց խանութներում և Yota սրահներում։ Դեկտեմբերի կեսից YotaPhone–ը կսկսի վաճառվել «Եվրոսետ», «Սվյազնոյ» և Yota Retail գործընկերական ցանցի միջոցով։ Ռուսաստանում YotaPhone–ի արժեքը կկազմի 19 հազար 990 ռուբլի, գրում է РБК–ն։

Ներկայացվել է երկու էկրանով առաջին ռուսական սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Yota Devices ընկերությունն անցկացրել է սեփական մշակման YotaPhone ռուսական սմարթֆոնի շնորհանդեսը։ Այսօր այն վաճառքի է հանվել արտադրողի առցանց խանութներում և Yota սրահներում։ Դեկտեմբերի կեսից YotaPhone–ը կսկսի վաճառվել «Եվրոսետ», «Սվյազնոյ» և Yota Retail գործընկերական ցանցի միջոցով։ Ռուսաստանում YotaPhone–ի արժեքը կկազմի 19 հազար 990 ռուբլի, գրում է РБК–ն։

Տվյալ գաջետի գլխավոր առանձնահատկությունը սմարթֆոնի հակառակ կողմում սև–սպիտակ էկրանի առկայությունն է, որն իրագործվել է էլեկտրոնային թանաքի տեխնոլոգիայով։ Այդ տարբերակը թույլ է տալիս լրացուցիչ էկրանի վրա կրկնօրինակել բոլոր տեղեկատվական հաղորդագրությունները` միաժամանակ չծախսելով սմարթֆոնի լիցքավորումը։

Դեկտեմբերի կեսից YotaPhone–ի վաճառքը կմեկնարկի Գերմանիայի տարբեր ցանցերում և Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի տարածքում գտնվող առցանց խանութներում։ YotaPhone–ի եվրոպական առցանց վաճառքը կիրականացվի Ingram Micro–ի միջոցով։

Հեռախոսն աշխատում է Android օպերացիոն համակարգով, այն ապահովված է LTE–ով։ Սարքի քաշը կազմում է 146 գրամ, երկու էկրանների անկյունագիծը` 4,3 դյույմ։ Սմարթֆոնը ներկայացված է երկու գունային լուծումներով` սև և սպիտակ։ Բացի այդ, այն զինված է երկու տեսախցիկով. հիմնականի թողունակությունը կազմում է 13 ՄՊ, դիմայինինը` 1 ՄՊ։  

Yota Devices–ը ռուսական մասնավոր ընկերություն է, որի հիմնական գործունեությունը բարձր տեխնոլոգիական բաժանորդական LTE- սարքավորման (սմարթֆոններ, մոդեմներ, ռոուտերներ) մշակումը և արտադրությունն է։ –0–