USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Երևանում կազմակերպվել էր բիզնես նախաճաշ ProDigi Digital Agency–ի կողմից. ներկայացվեցին Yandex-ի նոր գործիքները (ՖՈՏՈ)

28.06.2019, 17:08
Հունիսի 21-ին կայացավ ProDigi Digital Agency-ի կազմակերպած Yandex ընկերության գովազդային ցանցի մասնագետների հետ հանդիպումը՝ բիզնես նախաճաշ ֆորմատով։
Երևանում կազմակերպվել էր բիզնես նախաճաշ ProDigi Digital Agency–ի կողմից. ներկայացվեցին Yandex-ի նոր գործիքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 21-ին կայացավ ProDigi Digital Agency-ի կազմակերպած Yandex ընկերության գովազդային ցանցի մասնագետների հետ հանդիպումը՝ բիզնես նախաճաշ ֆորմատով։  

Հանդիպման նպատակն էր հայաստանյան գովազդային շուկայի  արդյունավետ ուղղության զարգացումը՝ Yandex-ի նոր գործիքների կիրառմամբ։  

_prodigi_digital_agency_yandex_ - рис.1

Բիզնես-նախաշաճին ներկա էին ոլորտի առաջատար գովազդատուները, ովքեր ինտերակտիվ զրույցի ընթացքում ներկաների հետ կիսվեցին իրենց փորձով։

_prodigi_digital_agency_yandex_ - рис.2

Մեր արտասահմանյան հյուրերը ներկայացրին Yandex Direct-ի թիրախավորման հնարավորությունները և դրանց կիրառումը հայաստանյան գովազդային շուկայում, պատմեցին Yandex Direct գովազդի տեսակների և ցանցում առկա կայքերի մասին: Խոսեցին նաև YAN և Yandex Direct ցանցի տարածաշրջանային առանձնահատկությունների ու առավելությունների մասին։  

ProDigi Digital Agency-ին ոլորտի բոլոր հետարքրքրված մասնագետներին խոստանում է, որ նման ֆորմատով միջոցառումները շարունակական են լինելու, որոնք, անշուշտ, կնպաստեն հայկական դիջիթլ շուկայի զարգացմանը։–0–