USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Արմենիա Premium հեռուստաալիքի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են տեսավարձույթում

16.11.2016, 11:30
Հոկտեմբերի 31-ից Արմենիա Premium հեռուստաալիքի եթերում հայտված «Ազիզյաններ» և «Change» սիթքոմերի, ինչպես նաև «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին մասերն այսուհետ հնարավոր է դիտել օրվա ցանկացած ժամին:
Արմենիա Premium հեռուստաալիքի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են տեսավարձույթում

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 31-ից Արմենիա Premium հեռուստաալիքի եթերում հայտված «Ազիզյաններ» և «Change» սիթքոմերի, ինչպես նաև «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին մասերն այսուհետ հնարավոր է դիտել օրվա ցանկացած ժամին, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանում նախադեպը չունեցող կաբելային հեռարձակման ոլորտի մեգանախագծերը U!TV-ի բաժանորդների համար հասանելի են նաև տեսավարձույթի (VoD) բաժնում։

Յուրաքանչյուր մասի դիտման համար անհրաժեշտ է վճարել 300 դրամ և վայելել պրեմիում դիտողների համար նախատեսված հեռուստաբովանդակությունը 24 ժամվա ընթացքում։

Ucom (Universal Communications) ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.–ին և զբաղվում է հեռահաղորդակցական ծառայությունների տրամադրմամբ։ Ericsson–ի աջակցությամբ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` տրամադրելով ինտերնետային, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom–ը ձեռք բերեց Orange Armenia ընկերության (ապրանքանիշը` Orange, France Telecom–ի նախկին դուստրը) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը հայկական շուկայում գործում էր 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ Ընկերությունն արդեն հայտարարել է միաձուլման մասին և իրականացրել է վերաբրենդավորում։ -0-