USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Փորձագետը զգուշացնում է Ադրբեջանի կողմից կիբեռհարձակումների աճի մասին

19.01.2017, 14:54
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերները առավել ակտիվ կլինեն:
Փորձագետը զգուշացնում է Ադրբեջանի կողմից կիբեռհարձակումների աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերները առավել ակտիվ կլինեն:

 «Հունվարի 20-ին նրանք նշում են «սև հունվարը»: Այս տարի հարձակման են ենթարկվում ոչ միայն կայքերը, այլ նաև սոցցանցերի օգտատերերը», - գրել է Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում:

Նա կոչ է արել յուրաքանչյուր հղում չսեղմել և միևնույն գաղտնաբառը շատ անգամ չօգտագործել:

1990 թ.-ի հունվարի 13-20 Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվել են հարյուրավոր հայեր: Ջարդերը շատ լավ էին կազմակերպված, հանցագործներն ունեին հայերի ցուցակները և նրանց հասցեները: Հայերի ջարդերը դադարեցնելու համար Բաքու էին մտցվել խորհրդային զորքերը:

Որոշակի «սև» օրերին Ադրբեջանի կողմից հաքերական հարձակումներն ակտիվանում են, կոտրվում են տասնյակ հայկական կայքեր: -0-