USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Դուման ցանկանում է սահմանափակել PayPal–ի և Webmoney–ի աշխատանքը

26.06.2014, 12:42
«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր, Պետդումայի բյուջետային հարցերի և հարկերի հանձնաժողովի անդամ Եվգենի Ֆյոդորովը պատրաստում է մի օրինագիծ, որը Ռուսաստանում նոր պայմաններ կսահմանի համացանցում հաշվարկային ծառայությունների մատուցող արտասահմանյան վճարային ծառայությունների համար։
Դուման ցանկանում է սահմանափակել PayPal–ի և Webmoney–ի աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր, Պետդումայի բյուջետային հարցերի և հարկերի հանձնաժողովի անդամ Եվգենի Ֆյոդորովը պատրաստում է մի օրինագիծ, որը Ռուսաստանում նոր պայմաններ կսահմանի համացանցում հաշվարկային ծառայությունների մատուցող արտասահմանյան վճարային ծառայությունների համար։

Խոսքն առաջին հերթին  WebMoney և Paypal համակարգերի մասին է, գրում է Փրայմը։

Գլխավոր նորամուծությունը կլինի ապահովադիր գրավների ներմուծումը, որոնք կսահմանվեն նաև Visa–ի և Mastercard–ի համար ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը։

WebMoney–ի և PayPal–ի համար ապահովադիր գրավը նույնը կլինի, ինչ Visa–ի և Mastercard–ի համար, այսինքն` օրական միջին շրջանառության 25 տոկոսը։

Սահմանափակումները կարող են առնչվել նաև արտասահմանյան բաժնետերեր ունեցող այլ համակարգերին, օրինակ` Chronopay–ին (Նիդեռլանդներ), Payu–ին (ՀԱՀ) կամ Paycash–ին (ԱՄՆ)։-0-