USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Սուրբ Հարության տոնին Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով

06.04.2012, 12:33
Սուրբ Հարության տոնի օրը Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Սուրբ Հարության տոնին Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սուրբ Հարության տոնի օրը Orange-ի բոլոր բաժանորդները կկարողանան շնորհավորական SMS-ներ ուղարկել ընդամենը մեկ դրամով, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Այդ սակագինը կգործի բոլոր ՍՄՍ-հաղորդագրությունների համար՝ անկախ նրանից, թե իրենց սիրելի անձինք որտեղ են գտնվում` Հայաստանու՞մ, թե արտերկրում:

Սուրբ Հարության տոնն այս տարի Հայ Առաքելական Եկեղեիցն նշում է ապրիլի 8-ին:

Orange-ի ցանցում և միջազգային ցանկացած ուղղությամբ ուղարկված մեկ կարճ հաղորդագրությունը ապրիլի 8-ին կարժենա ընդամենը 1 դրամ:

«Orange Armenia»-ն France Telecom-ի 100 տոկոս դուստր ընկերությունն է: Հայկական շուկա է մտել 2009 թվականի նոյեմբերի 5-ից՝ ցանցի 83 տոկոս ծածկույթ  և բջջային ցանցի հասնանելիություն ապահովելով երկրի 500 համայնքներում: --0-