USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «Orange Armenia» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի վաճառքը հօգուտ Ucom–ին

20.08.2015, 13:34
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հինգշաբթի որոշում ընդունեց «Orange Armenia» ՓԲԸ–ի (France Telcom–ի «դուստր») բաժնետոմսերի 100 տոկոսի օտարման մասին:
ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «Orange Armenia» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի վաճառքը հօգուտ Ucom–ին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի /ԱՌԿԱ/ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հինգշաբթի որոշում ընդունեց «Orange Armenia» ՓԲԸ–ի (France Telcom–ի «դուստր») բաժնետոմսերի 100 տոկոսի օտարման մասին։

«Orange Armenia» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը դեռ հուլիսի 22–ին էր տեղեկացրել այն մասին, որ Ucom հայկական ընկերությունը մտադիր է ձեռք բերել «Orange Armenia» ՓԲԸ–ի բաժնետոմսերի ողջ փաթեթը։ Նրա խոսքով` վաճառքի մասին որոշումը պայմանավորված չէ ֆինանսական պատճառներով, այլ` բաժանորդներին կոնվերգենտային ծառայություններ, այդ թվում` ֆիքսված կապ և հեռուստատեսություն տրամադրելու ցանկությամբ։

Ինչպես ՀԾԿՀ–ի նիստի ժամանակ նշեց ՀԾԿՀ–ի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Orange Armenia»–ի բաժնետոմսերի օտարման որոշումը ելնում է Orange խմբի ռազմավարությունից

«Ըստ ռազմավարության` ընկերության ակտիվները ժամանակ առ ժամանակ վերանայվում են, գնահատվում են աճի և ընկերության գլոբալ ռազմավարությանը ակտիվների համապատասխանեցման հնարավորությունները։ Ընկերությունը չունի անհրաժեշտ ռեսուրսներ ներդրումների համար, որոնք կհամապատասխանեին նրա ռազմավարությանը», – ասաց նա։

Ինչպես ավելի վաղ նշել է Ժելիբտերը, «Orange Armenia»–ն կշարունակի տրամադրել բջջային օպերատորի ծառայություններ, կպահպանի արտոնագրերն ու ենթակառուցվածքը, ընկերության 500 աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը, ընկերությունը կշարունակի ծառայություններ տրամադրել բոլոր 650 հազար բաժանորդներին։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։

«Ucom» (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց՝ տրամադրելով ինտերնետի, IP-հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններ: