USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Օրանժ Արմենիան ներկայացնում է «Orange Ունիվերսալ» նոր հետվճարային սակագնային պլանները

11.12.2015, 18:04
Օրանժ Արմենիա ընկերությունը հետվճարային ծառայությունների օգտատերերին ներկայացնում է ամանորյա անակնկալ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Օրանժ Արմենիան ներկայացնում է «Orange Ունիվերսալ» նոր հետվճարային սակագնային պլանները

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրանժ Արմենիա ընկերությունը հետվճարային ծառայությունների օգտատերերին ներկայացնում է ամանորյա անակնկալ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այսուհետ այս ծառայությունները նախընտրող բաժանորդները կարող են միանալ Orange Ունիվերսալ 4 սակագնային պլաններից մեկին և ստանալ րոպեներ տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգերի համար, գերարագ ինտերնետի հազարավոր ՄԲ-եր, ինչպես նաև SMS փաթեթներ:

Orange Ունիվերսալ» սակագնային պլաններում ներառված րոպեները սպառելուց հետո, բոլոր ցանցեր զանգերի համար կգործի բացառիկ 12 դրամ/րոպե սակագինը:

Բացի այդ, այն բաժանորդները, ովքեր «Orange Ունիվերսալ» սակագնային պլաններին կմիանան 24 ամսով, հնարավորություն կունենան ընտրված հեռախոսներ ձեռք բերել հատուկ գնով և պայմաններով:

«Գալիք տոներին ընդառաջ, ուրախ ենք մեր նոր և առկա բաժանորդներին ներկայացնել հետվճարային սակագնային պլանների հեղափոխական փաթեթ: Այս 4 ունիվերսալ սակագնային պլանները ստեղծել ենք՝ համաշխարհային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները հաշվի առնելով», – նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանն ու ավելացնում, որ այդ միտումները բաժանորդներին հնարավորություն կընձեռեն ազատ շփվել մտերիմների հետ` առանց մտահոգվելու, թե որ ցանց են զանգում։

«Ներառված րոպեները նրանք կարող են սպառել նույնիսկ ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող իրենց բարեկամների հետ խոսելու համար, իսկ ներառված գերարագ ինտերնետի զգալի ծավալը թույլ կտա հեշտորեն օգտվել համացանցից և շփվել սոց. ցանցերում», – ընդգծել է Եսայանը։

Միանալով «Orange Ունիվերսալ 2900» սակագնային պլանին՝ բաժանորդները կստանան 350 րոպե և նույնքան SMS, ինչպես նաև 1000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 5500» սակագնային պլանին միանալիս բաժանորդները կստանան 750 րոպե, նույնքան SMS և 5000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 8000» սակագնային պլանի դեպքում բաժանորդները կստանան 1500 րոպե, նույնքան SMS և 10 000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 12 500» սակագնային պլանի բաժանորդները կստանան 3000 րոպե և SMS, ինչպես նաև 15 000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ:

Ներառված րոպեներով բաժանորդները կարող են զանգեր կատարել ինչպես տեղական բոլոր ցանցեր, այնպես էլ ԱՄՆ և Կանադա, իսկ SMS-ներն ուղարկել տեղական բոլոր ցանցեր:

«Ներառված րոպեներից և ՄԲ-ից բացի «Orange Ունիվերսալ» սակագնային պլանների օգտատերերը կունենան նաև մատչելի պայմաններով բարձրակարգ սմարթֆոններ ձեռք բերելու հնարավորություն՝ տարաժամկետ վճարման պայմանով», - ավելացրել է Օրանժ Արմենիայի Կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Orange Armenia-ն France Telecom–ի (ապրանքանիշը` Orange) նախկին 100 տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այս տարվա սեպտեմբերին փոխվել է ընկերության հիմնական բաժնետերը, ինչի արդյունքում Orange Armenia–ի 100 տոկոս բաժնետոմսերը փոխանցվել են նոր սեփականատիրոջը` «Ucom» ԲԲԸ–ին։–0–