Ամերիկայի Միացյալ Նահանգները Orange Գոտու երկրների ցանկում է
02.05.2012,
16:32
Orange-ը ընդլայնում է Orange Գոտու երկրների ցանկը, որն այսուհետ կներառի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեղեկացնում են Օրանժ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange-ը ընդլայնում է Orange Գոտու երկրների ցանկը, որն այսուհետ կներառի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեղեկացնում են Օրանժ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ում միանալով AT&T ցանցին՝ Orange-ի բաժանորդները 250 դրամ միակ սակագինը կվճարեն բոլոր ելքային և մուտքային զանգերի, SMS-ների և GPRS-ի համար:
Նույն սակագինը գործում է նաև Orange Գոտու մյուս երկրներում, որտեղ բաժանորդները կարող են միանալ հետևյալ ցանցերին՝ Orange Ֆրանսիա, Orange Իսպանիա, Orange Միացյալ Թագավորություն, Orange Սլովակիա, Orange Ավստրիա, Orange Լեհաստան, Orange Ռումինիա, Orange Մոլդովա, Orange Լյուքսեմբուրգ, Orange Լիխտենշտեյն, Orange Շվեյցարիա և Mobistar Բելգիա:
Ռոմինգն ակտիվացնելու համար բաժանորդները պետք է երկրից մեկնելուց առաջ հավաքեն *121# :
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից:
Ընկերությունը Հայաստանում 2009թ. և 2010թ. կատարել է համապատասխանաբար 140 մլն եվրոյի և ավելի քան 50 մլն դոլարի ներդրումներ և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության 95% տոկոսին:
2011թ. վերջին Orange Արմենիան ուներ 600,000 ակտիվ բաժանորդ` ներառյալ 70,000 շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդները:--0-