USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի շարժական կապի օպերատորների հունվարյան նորությունները

09.02.2015, 14:54
Հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների www.teleсom.arka.am պորտալը ներկայացնում է Հայաստանի բջջային օպերատորների գործունեության հունվարյան հերթական ամփոփ տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապի երեք օպերատորների նախորդ ամսվա հիմնական նորությունների ընտրանին։ Այսպիսով` ընթերցողին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի նորամուծություններին`  «մեկ պատուհանի» ձևաչափով։
Հայաստանի շարժական կապի օպերատորների հունվարյան նորությունները

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների www.teleсom.arka.am պորտալը ներկայացնում է Հայաստանի բջջային օպերատորների գործունեության հունվարյան հերթական ամփոփ տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ կայքում ամեն ամիս հրապարակվում է բջջային կապի երեք օպերատորների նախորդ ամսվա հիմնական նորությունների ընտրանին։ Այսպիսով` ընթերցողին հնարավորություն է ընձեռնվում ծանոթանալ Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի նորամուծություններին`  «մեկ պատուհանի» ձևաչափով։

Այս տեղեկատվությունը ներառում է բջջային կապի հայկական օպերատորների կողմից առաջարկվող նոր սակագներն ու ծառայությունները, ինչպես նաև ակտուալ նորություններ, որոնք հունվարին հրապարակվել են բջջային կապի ոլորտում։

«ԱրմենՏել» (ապրանքանիշը` Beeline)

App Armenia բջջային հավելվածը App Store առցանց խանութում Հայաստանում ներբեռնումների թվով առաջատարն է


Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի համատեղ մշակած App Armenia բջջային հավելվածը App Store մարքեթում Հայաստանում ներբեռնումների թվով առաջատարն է։ App Armenia հարթակը և հավելվածը գործարկվել են 2014թ.–ի դեկտեմբերի 20-ին: Մեկ ամսում հավելվածը App Store և Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 11000 անգամ

App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ և այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա է ավելի քան 200 հավելված, 730 պաստառ, 810 ռինգտոն և ձայնային ծանուցումների 410 ֆայլ: Միաժամանակ հավելվածն ունի նաև Web տարբերակ` www.app.am։

Beeline–ը կապահովի Հայաստանի պետական կառույցների կապը

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հաղթել է Հայաստանի պետական կառույցների ինտերնետ և բջջային կապ տրամադրելու կորպորատիվ ծառայությունների մատուցման մի շարք մրցույթներում։ Վերջին ամիսներին Beeline–ի ծառայություններն են ընտրել մի շարք  խոշոր ձեռնարկություններ և կազմակերպություններ, որոնց թվում են Հայաստանում ՄԱԿ–ի Զարգացման ծրագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, Վերահսկիչ պալատը, Ազգային անվտանգության ծառայությունը, Մշակույթի նախարարությունը, Սահմանադրական դատարանը, «Հայէրոնավիգացիա» ՓԲԸ–ն, «Շտապ օգնություն» ՓԲԸ–ն և այլն։

Անլար լայնաշերտ ինտերնետ հասանելիություն Beeline–ից Հայաստանի 376 գյուղերում

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) «լայնաշերտ անլար ինտերնետ հասանելիություն կտրամադրի Հայաստանի 376 գյուղերի բնակիչներին։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ ընկերությունը մինչև 2015թ.–ի սեպտեմբերի 3–ը կավարտի գծերի արդիականացման ծրագիրը` CDMA տեխնոլոգիայի հիման վրա, ինչը թույլ կտար 376 բնակավայրերում ապահովել լայնաշերտ ինտերնետ հասանելիություն։ Սակայն ընկերությունն առաջարկել է կիրառել ավելի ժամանակակից անլար տեխնոլոգիաներ գյուղերում կապ ապահովելու համար, ինչի կապակցությամբ ՀԾԿՀ–ն հաստատել է արդիականացման նոր ծրագիրը, որը պետք է ավարտվի մինչև 2016թ.–ի սեպտեմբերի 1–ը։

Հանձնաժողովը անլար տեխնոլոգիաների կիրառումն ավելի նպատակային է համարում ինչպես արդիականացման համար նախատեսված ծախսերի, այնպես էլ տրամադրվող ծառայությունների որակի տեսակետից` հաշվի առնելով հեռավոր լեռնային շրջաններում բնակչության փոքր թվաքանակը։ Միաժամանակ ՀԾԿՀ–ից նշել են, որ CDMA–ի տեխնոլոգիայով տվյալների փոխանցման արագությունը կազմում է ոչ ավել, քան 128 Կբ/վ, ապա անլար տեխնոլոգիաները թույլ են տալիս թողունակությունը բարձրացնել մինչև մոտ 512 Կբ/վ ցուցանիշի։


VivaCell-MTS

USB մոդեմ Skype–ի համար


Բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12 ամսով՝ բաժանորդը կարող է ստանալ մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող և Skype ծառայությունից օգտվելու համար օպտիմացված «ՄՏՍ կոնեկտ E3351» USB մոդեմն անվճար։

Այս տարբերակով սակագնային պլանի բաժանորդագրվելիս «Skype» ծառայությունը ակտիվացնելու դեպքում «Skype» օգտագործելիս ինտերնետի սպառվող ծավալը չի հանվում սակագնային պլանով ամսական տրամադրվող գերարագ փաթեթից։ «Skype» ծառայության ակտիվացման արժեքը կազմում է ամսական 500 դրամ: Մոդեմի արժեքը 50 000 դրամ է՝ առաջարկվող սակագնային պլաններից մեկին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում:
 

Orange Armenia

Orange–ը կապ կհաստատի հեռավոր շրջաններում


ՀԾԿՀ–ն հաստատել է լրացուցիչ ռադիոհաճախակություններ տրամադրելու Orange Armenia բջջային օպերատորի հայտը, ըստ որի` ընկերությանը կտրամադրվի կապի լրացուցիչ 42 հանգույց։ Նախատեսվում է, որ ստացված նոր հաճախականությունների շնորհիվ ընկերությունն արդեն գոյություն ունեցող կայանների հաշվին կընդլայնի ցանցի ծածկույթն ու կլավացնի տրամադրվող ծառայությունների որակը մի շարք շրջաններում, ինչպես նաև կսկսի ծառայություններ տրամադրել Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի մարզերի որոշ գյուղերում, որտեղ մինչև հիմա չէր տրամադրում բջջային կապի ծառայություններ ($1 – 477,46 դրամ)։ -0-