Նոր պլանշետ՝ շարժական ինտերնետի U!Go սակագնային պլանների հետ
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom-ի շարժական ինտերնետի նոր, ինչպես նաև որևէ պարտավորություն չունեցող առկա բաժանորդները բացառիկ հնարավորություն ունեն 24 ամսով բաժանորդագրվելու U!Go 2500, U!Go 5500 կամ մարզային U!Go 3500 սակագնային պլաններից որևէ մեկին և ձեռք բերելու Alcatel A3 10,1-դյույմանոց էկրանով կամ Huawei MediaPad T3 10-դյույմանոց էկրանով պլանշետներից մեկը՝ դրանց դիմաց հավասարաչափ վճարելով 24 ամսվա ընթացքում, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։
Օրինակ, U!Go 2500 սակագնային պլանին 24 ամսով միանալու դեպքում բաժանորդները յուրաքանչյուր ամիս սակագնային պլանի ամսավճարի հետ մեկտեղ Alcatel A3 պլանշետի համար կվճարեն ընդամենը 2 990 դրամ, ինչպես նաև կստանան 10 ԳԲ գերարագ ինտերնետ։
«Մենք կարևորում ենք այն բոլոր բաժանորդների կարծիքը, ովքեր սարքավորում ձեռք բերելիս չեն ցանկանում վճարել միջնորդավճարներ, տոկոսներ ու կանխավճարներ։ 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, չորս-միջուկանի, Android 7 համակարգով աշխատող պլանշետը հրաշալի լուծում է մատչելի սարքավորում ու գերարագ ինտերնետի օպտիմալ համադրություն փնտրող մեր բաժանորդների համար», - նշեկ է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–