USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նոր iPhone-ը ցուցադրվել է համացանցում հրապարակված տեսանութում (ՎԻԴԵՈ)

16.03.2018, 17:37
iPhone X-ի ոճով պատրաստված պոտենցիալ iPhone SE 2-ը ցուցադրել են համացանցում։
Նոր iPhone-ը ցուցադրվել է համացանցում հրապարակված տեսանութում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. iPhone X-ի ոճով պատրաստված պոտենցիալ iPhone SE 2-ը ցուցադրել են համացանցում։

Ինչպես հայտնում է ferra.ru-ն, ճապոնական MacOtakara բլոգը հրապարակել է հետաքրքիր տեսանյութ, որն ի սկզբանե հրապարակվել է Weibo-ում` Twitter–ի չինական նմանակում: Տեսանյութում սմարթֆոն է ներկայացվում։ Կարելի է ենթադրել, որ այն երկրորդ սերնդի iPhone SE-ն է, որը դեռ պաշտոնապես չի ներկայացվել Apple–ի կողմից:

Սմարթֆոնը iPhone SE-ի նման ունի անկյունաձև տեսք, բարակ շրջանակներ էկրանի շուրջ` iPhone X-ի ոճով և անգամ կրկնակի տեսախցիկ հետևի պանելի վրա: Կառավարումը կատարվում է ժեստերով, ինչպես iPhone X-ի դեպքում է:

Հիմնական արտաքին տարբերությունը iPhone X-ից կդառնա մինչև 4,2 դյույմ ավելացած էկրանի անկյունագիծը: Ներսից սմարթֆոնն ավելի մեծ փոփոխությունների կենթարկվի, կունենա ավելի արդյունավետ պրոցեսոր` A10 Fusion, ինչպիսին ունեն iPhone 7–ը և 7 Plus-ը: Սակայն հիշողության օպցիաները կպահպանվեն ` 2 ԳԲ օպերատիվ հիշողություն` 32 կամ 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Սմարթֆոնը կստանա նաև անլար լիցքավորման հնարավորություն, իսկ 3D Touch ֆունկցիան նախատեսված չէ:

Սպասվում է, որ iPhone SE 2 պաշտոնապես կներկայացվի WWDC 2018 մշակողների գիտաժողովին (Apple Worldwide Developers Conference), որը կանցկացվի Սան Խոսեում հունիսի 4-ից 8-ը:-0-