USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հաստատվել է «հայ» նոր հայալեզու դոմենը

16.07.2015, 13:36
ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է .«հայ» բարձր մակարդակի նոր հայալեզու դոմենը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն Հայաստան» ՀԿ–ի (ISOC) փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։
Հաստատվել է «հայ»  նոր հայալեզու դոմենը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է .«հայ» բարձր մակարդակի նոր հայալեզու դոմենը, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն Հայաստան» ՀԿ–ի (ISOC) փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։

Նրա խոսքով` նոր դոմենի շնորհիվ օգտատերերը հնարավորություն են ստացել գրանցելու հայալեզու ինտերնետային հասցեներ։

ISOC–ի փաստաթղթերը հաստատել են, որ հայցի քննարկման ժամանակ պահպանվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

.am լատինատառ դոմենը Հայաստանի պաշտոնական դոմենն է, որը ստեղծվել է 1994 թ.–ի օգոստոսին։ –0–