USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նախատոնական առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. Գնի՛ր սմարթֆոն, ստացի՛ր երկրորդը 30% զեղչով

13.12.2017, 17:32
Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 6-ը: Սմարթֆոններ գնելու լավագույն ժամանակն ամանորյա տոներն են:
Նախատոնական առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. Գնի՛ր սմարթֆոն, ստացի՛ր երկրորդը 30% զեղչով

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից 49900 դրամ և ավելի արժողությամբ ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում երկրորդը գնելիս տրամադրվում է 30 տոկոս զեղչ՝ Alcatel, BLU, HTC և Lenovo սմարթֆոնների մի շարք մոդելների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 

Առաջարկը գործում է մինչև 2018թ. հունվարի 6-ը: Սմարթֆոններ գնելու լավագույն ժամանակն ամանորյա տոներն են:

«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում», - նշվում է տարածած հաղորդագրությունում: ` 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am: