USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

Միլիոնավոր մարդիկ հուլիսից կզրկվեն Skype–ի հասանելիությունից

08.06.2017, 15:58
Հուլիսից միլիոնավոր մարդիկ հուլիսին կզրկվեն Skype–ի հասանելիությունից։
Միլիոնավոր մարդիկ հուլիսից կզրկվեն Skype–ի հասանելիությունից

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. Չնայած Windows Phone–ով աշխատող սարքավորումների շուկայական մասնաբաժինն անշեղորեն նվազում է, այդ գաջեթների օգտատերերը նախկինի նման կարողանում են օգտվել հայտնի հավելվածներից։ Սակայն արդեն հուլիսին նրանք կզրկվեն Skype–ի հասանելիությունից, գրում է «Российская газета»–ն` հղում կատարելով Phone Arena–ին։

«Մենք նկատել ենք, որ դուք հիմա կամ նախկինում օգտագործել եք Skype–ը Windows Phone 8–ի, Windows Phone 8.1–ի վրա, Messaging հավելվածում Windows 10 Mobile–ի, Windows RT–ի կամ TV–ի համար։ Ցավոք, տեղեկացնում ենք ձեզ, որ մենք պատրաստվում ենք հեռացնել Skype –ի այդ տարբերակները։ Արդյունքում, 2017 թ.–ի հուլիսի 1-ից դուք այլևս չեք կարողանա օգտագործել դրանք», – նշվում է Microsoft–ի հաղորդագրության մեջ։

Skype–ից օգտվելու միակ տարբերակը այլ սարքավորումների անցնելն է։

Հիշեցնենք, որ ներկայում Windows բջջային տարբերակի բազայի վրա աշխատող սարքերի շուկայական մասնաբաժինը տատանվում է 1 տոկոսի շրջանակում։ Այդուհանդերձ, այդպիսի գաջեթների օգտատերերի քանակը հասնում է միլիոնների, և նրանք բոլորն առաջիկայում կզրկվեն Skype–ի հասանելիությունից։-0-