Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակներում նախատեսված բոլոր միջոցառումները կհեռարձակվեն Eutelsat 10A կամ Eutelsat 7B արբանյակների միջոցով
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակներում ապրիլի 22–24–ը նախատեսված բոլոր միջոցառումները կհեռարձակվեն Eutelsat 10A կամ Eutelsat 7B արբանյակների միջոցով, հաղորդում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովը։
«Աշխատանքներ են իրականացվում նաև Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի տարածքում հեռարձակումը կազմակերպելու համար։ Ազդանշանի ընդունման տվյալները շուտով կտեղադրվեն կայքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—