USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կարևորում է Microsoft–ի հետ համագործակցությունը կիբեռհանցավորության դեմ պայքարում

15.12.2014, 19:57
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլայի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ընկերության հետ համագործակցությունը կիբեռհանցավորության դեմ պայքարում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կարևորում է Microsoft–ի հետ համագործակցությունը կիբեռհանցավորության դեմ պայքարում
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլայի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ընկերության հետ համագործակցությունը կիբեռհանցավորության դեմ պայքարում։ 

«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով»,– հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

 Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կիբեռանվտագության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումն առաջատար այնպիսի ընկերության հետ,  ինչպիսին «Մայքրոսոֆթ»-ն է:–0–